Նուբարաշենցիների խնդիրը ֆեմինիստուհիների գոռգոռոցների ներքո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖեյսբուքի ընկերներիս շրջանում նկատեցի, քիչ,բայց կային մարդիկ, որոնք քաղաքապետարանում կատարված սկանդալին արձագանքել են այսպես՝ տհաճ էր, բայց լավ են արել, նուբարաշենցիներին են պաշտպանել:
Բայց ժողովուրդ ջան, իրականում բոլորվին այլ խնդիր է լուծում Երկիր Ծիրանին: Նուբարաշենցիների խնդիրն ընդամենը առիթ էր: Ուշադիր հետևեք գործընթացներին. մի քանի րոպեում քաղաքապետարանի շուրջ հատնվեցին ցուցարարներ, որոնց շարքերում էր միասեռականության քարոզիչ Լարա Ահարոնյանը: Քաղաքապետարանի շենքի առաջ բուսած երիտասարդ աղջիկները անդադար նույնն էին կրկնում՝ ՙներսում կանանց նկատմամբ բռնություն է կիրառվել՚: Մեկ էլ լսվեց հայտնի ֆեմինիստուհու կոչը, թե քաղաքապետարանում ոչ միայն կանանց բռնության են ենթարկել, այլև <սեռական ոտնձգություն է եղել նրանց նկատմամբ>, ասաց դիմելու են ՄԱԿ՝ Հայաստանի դեմ, որպես Կանանց դեմ խտրականությունների կոնվեցիան ստորագրած երկրի:
Ի դեպ, այս սկանդալը սարքվեց հենց այն պահին, երբ հայտարարվեց, որ մշակվել է ՀՀ-ում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ռազմավարության նախագիծը…... Էս ամենը համադրեք ու կհամոզվեք՝ նուբարաշենցիների խնդիրը չէ, ցավոք...