ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ հիմնադրելու Երևանի քաղաքապետի որոշումը հաստատվել է ավագանու կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2018 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ հիմնադրելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի որոշումը:

Ավագանու սույն որոշման նախագիծը ներկայացնող աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 13-ի կարգադրությամբ ստեղծված «Երևան-Խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովը, որում ընդգրկված են նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ, նպատակ ունի տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավելու Երևան քաղաքի բնակիչների կյանքի պայմանները, կատարելագործելու բնակիչներին և զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը, որի ապահովման ուղղությամբ արդեն իսկ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

 

Միաժամանակ նշվել է, որ «Երևան-Խելացի քաղաք» ծրագիրը լիարժեք և առավել արագ ու արդյունավետ կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր ստեղծել շահույթ չհետապնդող կազմակերպություն, ինչը և արվել է Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 23-ի որոշմամբ՝ ստեղծելով «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ, որը կգործի որպես ինքնուրույն իրավաբանական անձ: Նույն որոշմամբ հաստատվել է նաև վերոնշյալ հիմնադրամի կանոնադրությունը: 

Հարկ է նշել, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու հաստատմամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular