ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը 2 ամսով կալանավորեց 28-ամյա երիտասարդին, ով դանակի մի քանի հարվածներով սպանել էր հարևանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

shamshyan.com-ը գրում է.

Երեկ` հուլիսի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Հունանյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հովհաննես Ավագյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Կ. Հունանյանը, ով կասկածվում է խոհանոցային դանակով իր հարևանին՝ 31-ամյա Գարիկ Մանվելյանին սպանելու մեջ, կալանավորվեց:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 26 շենք, որտեղից հիվանդանոց էին տեղափոխել նույն շենքի 39 բնակարանի բնակիչ, 31-ամյա Գարիկ Մանվելյանին։

Գ․ Մանվելյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։ Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Իսկ հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ սպանվածը վնասվածքները ստացել է սուր կտրող-ծակող առարկայից՝ կրծքավանդակի ձախ մասում։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ կար դանակի 3 հարվածի հետք։

Ֆոտոլրագրողը հայտնել էչ, որ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություներ և նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում էր սպանվածի հարևանը՝ 28-ամյա Կարեն Հունանյանը։

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Չարենցավանի և Սևանի ոստիկանները՝ Չարենցավանի ոստիկանապետ Ս․ Տոնոյանի, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Սևանա լճին հարակից «Արփա» հանգստյան գոտում հայտնաբերել և վնասազերծել էին սպանություն կատարող կասկածյալին՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Հունանյանին։

Հայտնաբերվել էր նաև հանցագործության գործիքը՝ խոհանոցային մեծ, արյունոտ դանակը, որը ընթերականների ներկայությամբ առգրավվել էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular