ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նաիրա Նահապետյանը ամաչում է, որ ինքն էլ է կին, ԵԾ-ի անդամներն էլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Araratnews.am-ը գրում է.

Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենում գարշահոտության պատճառ դարձած կոյուղաջրերից տարաներով հոտած  ջուր էին բերել: Նրանք դա ցանկանում էին նվիրել Տարոն Մարգարյանին` այս կերպ ցանկանալով բարձրաձայնել  Նուբարաշենում տիրող իրավիճակի մասին: Երեւանի ավագանու ՀՀԿ անդամները քաշքեցին ԵԾ-ի անդամներին` նրանց ուժով դուրս բերելով նիստերի դահլիճից:

Ներկայացնում ենք Araratnews.am-ի զրույցը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հետ:

Ի՞նչ էր կատարվում նիստերի դահլիճում: Դուք ականատես եղե՞լ եք:

Այո՛, առաջին կարգում էլ նստած էի: Ես, ճիշտն ասած, չէի տեսել, իրենք արդեն հագել էին դիմակներն ու ձեռնոցները եւ կարողացան հասնել առաջին հատված, ձեռքերին ինչ-որ նյութեր կային: Այս պահին չեմ կարող ասել` ինչ է, լաբորատոր ստուգում է անցնում, բայց ազոտային թթու կար մեջը, որովհետեւ խայտառակ հոտ էր գալիս: Ինքը բերել էր ոչ թե ցույց տալու, այլ բերեց շփեց քաղաքապետի վրա եւ առաջին շարքում նստածների վրա:

Վախեցե՞լ էիք:

Մենք` ճիշտն ասած, չէ՛, բայց երկրորդ շարքում նտած էր Մարտին Վարդազարյանը` մեր մաեստրոն, նա սրտի խնդիր ունի, եւ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

Տեղի ունեցածը համարո՞ւմ եք պայքարի եղանակ, որպեսզի բարձրաձայնվի բնակիչների խնդիրները:

Ես կարծում եմ, որ նրանց պահվածքը ընդհանրապես պայքարի ձեւ չէ: Մարդը պայքարում է, եթե օգնում է, աջակցում է: Եթե իրենք գալիս եմ միայն վիրավորելու, էս ամեն  ինչը արդեն գլխեց, էդ նյութերը բերելով, շփելով իրանց գործընկերների վրա, ո՞նց կարելի է նման բան անել, ես շատ եմ ամաչում, որ իրանք ընդհանրապես կին են կոչվում, ո՞նց կարող է հայ կինն ընդհանրապես այդ մակարդակին իջնել:

Ձեր խմբակցության անդամները հարվածում էին նրանց, նույն Գոռ Վարդանյանը` օրինակ:

Ճիշտն ասած, ոչ ոք ոչ ոքի չէր հարվածում: Բոլորը փորձում էին նրա ձեռքից դա վերցնեին եւ դուրս բերեին դահլիճից, իրանք հարվածում էին տղաներին, բոլորը դա նկարահանել են, ոնց ա ինքը խփում տղաներին, ոտքերով էր հարվածում, բռնում էին օձիքից, իսկ տղաները ի պատասխան փորձում էին ձեռքերը բռնել եւ դահլիճից դուրս բերել:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular