ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի 5 ամենատարօրինակ հիվանդությունը, որոնք հազվագյուտ մարդկանց մոտ են հանդիպում (Photo)

ՎԻԴԵՈ

Առավել մանրամասն՝  Այստեղ

Կյանքը լի է թե՛ դրական, թե՛ բացասական բաներով։ Ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ տարատեսակ հիվանդություններ ձեռք բերելուց։

Այսօր ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենատարօրինակ հիվանդություններից մի քանիսը, որոնք հազվագյուտ քանակով մարդկանց մոտ են հանդիպում։

Հիպերտրիքոս սինդրոմ

The Aceves family

Մեքսիկայում բնակվող Ասեվ ընտանիքի գեներում մի տարօրինակ հիվանդություն կար։ Այն կոչվում էր Հիպերտրիքոս, կամ ինչպես հայտնի է՝ գայլի սինդրոմ։ Բանն այն է՝ որ նրանց գերդաստանում թե տղամարդկանց, թե կանանց դեմքը պատված էր մազերով։

Մարֆանի սինդրոմ

Javier Botet

Իսպանացի դերասան Խավիեր Բոտետն էլ Մարֆանի սինդրոմ ունի, ինչի պատճառով նրա արմունկները չափազանց բարակ են, իսկ մատները՝ շատ երկար։ Այս շեղումն ունեցող մարդիկ սովորաբար բարձրահասակ են լինում՝ երկար ոտքերով, մեծ ոտնաթաթով։

Կրուզոնի սինդրոմ

Petero Byakatonda

Ուգանդայում բնակվող Պետերոն նախկինում շատ տարբերվող տեսք ուներ։ Նա Կրուզոնի համախտանիշ ուներ, ինչի պատճառով գանգոսկրը տձևանում էր՝ աչքերը քիչ-քիչ ավելի արտահայտիչ դարձնելով։ Բարեբախտաբար վերջերս նա Տեխասում մի քանի վիրահատություն է տարել՝ արդյունքում վերականգնելով իր գեղեցիկ դեմքը։

Արգիրիա

Paul Karason

Ամերիկացի Պաուլ Քերասոնի մաշկը կապույտ գույն ունի։ Պատճառը Արգիրիա կոչվող հիվանդությունն է, երբ օրգանիզմում գունային պիգմենտների խանգարում է լինում։

Առինիա

Tessa Evans

Առինիան շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, երբ դեմքի վրա բացակայում է քիթը։ Օրինակ՝ այդ համախտանիշով է ծնվել Թեսա անունով այս աղջնակը։ Բարեբախտաբար հնարավոր է բժշկական միջամտությամբ արհեստական քիթ ավելացնել, սակայն հոտի զգացում ավելացնելն անհնար է։ Այսինքն՝ Առինիայով մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում երբեք չեն կարող հոտ զգալ։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular