ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և «Հայ զբոսավարների գիլդիա»-ի աջակցությամբ մայրաքաղաքում մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը, որով զբոսաշրջության ոլորտում սովորող և ոլորտով հետաքրքրվող երիտասարդները կանցնեն մեկամսյա վերապատրաստման դասընթացներ, կծանոթանան զբոսավարի մասնագիտությանը, կայցելեն Երևանի մի շարք թանգարաններ, կստանան Երևանի պատմության և մշակույթի վերաբերյալ համապատասխան գիտելիքներ, որպես կամավորներ կաշխատեն զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում ու կաջակցեն մայրաքաղաք այցելող հյուրերին:
Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ծրագրի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:
«Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը տևական ժամանակ աշխատել է ծրագրի մշակման շուրջ և արդեն այսօր պաշտոնապես մեկնարկում է այն: Ծրագիրը նախատեսում ենք դարձնել ամենամյա և, ըստ էության, այս տարվա մասնակիցները լինելու են ծրագրի առաջամարտիկները, դեսպանները, ովքեր ներկայացնելու են Երևանը և հաղորդակցվելու են մեր քաղաքի հյուրերի հետ: Հաշվի առնելով, որ այս տարին թե՛ մեր հանրապետության և թե՛ մայրաքաղաքի համար պատմական ու հոբելյանական տարի է, որպես ծրագրի մասնակիցներ, դուք հնարավորություն կունենաք ներգրավվելու և մաս կազմելու Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումների ու փառատոների: «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը կարևոր հարթակ է այն երիտասարդների համար, ովքեր ընտրել են զբոսավարի մասնագիտությունը և ցանկանում են որպես կամավոր դառնալ քաղաքային միջոցառումների մասնակիցը: Մեր նպատակն է նաև երիտասարդներին կանոնակարգված մատուցել Երևանի վերաբերյալ զբոսաշրջային տեղեկատվությունը», - ընդգծել է Մարիա Բարաղամյանը: 
Ավելի քան 150 դիմորդներից ընտրվել է շուրջ 40 մասնակից, ովքեր տիրապետում են օտար լեզուների և պատրաստ են կամավոր հիմունքներով օժանդակել Երևանի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տարածմանը: «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի մասնակիցները համապատասխան մասնագետների կողմից կստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ: 
Ի դեպ, երեքշաբաթյա դասընթացները վարելու են «Հայ զբոսավարների գիլդիա»-ի նախագահ Լիա Բախշինյանը, ինչպես նաև Երևանի Վ. Բրուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Միջազգային տուրիզմ» կենտրոնի տնօրեն Մարինե Հայրապետյանը, Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ԻԿՕՄ-Հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Ալ. Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը և թանգարանի էքսկուրսիայի բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը:
«Առաջին անգամ անցկացվող այս նախաձեռնությունն իր տեսակով բացառիկ է, ինչի համար պետք է առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տուրիզմի բաժնին: Դասընթացների ընթացքում դուք կստանաք ոչ միայն Երևանի վերաբերյալ պատմական կարևոր տեղեկատվություն, այլև կտիրապետեք զբոսավարի աշխատանքի հիմնական գործիքներին: Ուրախ եմ, որ երիտասարդներն այսքան հետաքրքրված են զբոսաշրջության ոլորտով: Մեզ սպասում են հետաքրքիր և բովանդակալից դասաժամեր», - նշել է «Հայ զբոսավարների գիլդիա»-ի նախագահ Լիա Բախշինյանը: 
Ընդգծելով նախաձեռնության կարևորությունը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն էլ նկատել է, որ երիտասարդների համար այն իսկապես լավ հնարավորություն է զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները:
«Երևանի զբոսաշրջության մասին խոսելիս առաջին հերթին պետք է լավագույնս տիրապետել և ներկայացնել մայրաքաղաքի հարուստ պատմությունը, հատկապես, որ այս տարի նշում ենք հինադրման 2800-ամյակը: Այս առումով՝ Երևանի պատմության թանգարանը պատրաստ է լինելու ձեր կողքին և հնարավորին աջակցելու: Ամենակարևորը, թերևս, սերն է Երևանի և ընտրած մասնագիտության հանդեպ, որն էլ կապահովի ցանկալի արդյունքներ: Համոզված եմ, որ ծրագիրը հաջողելու է և լինելու է շարունակական» ,-նկատել է Արմինե Սարգսյանը: 
Ծրագրի մասնակիցներին են փոխանցվել մայրաքաղաքի զբոսաշրջության վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Այնուհետ մասնակիցներն առաջին այցը կատարել են Երևանի պատմության թանգարան և ծանոթացել ցուցանմուշներին, ստացել զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular