ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել լուսացույցերի տեղադրման անհրաժեշտություն ունեցող խաչմերուկներն ու անցուղիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը շինարարական աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: 

Պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը՝ ապօրինի շինարարությունների և հողազավթումների, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով: Ոլորտի մասնագետներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մայրաքաղաքի որոշ փողոցների՝ հետիոտնի համար նախատեսված անցուղիների վատ լուսավորվածության հետ կապված համաքաղաքացիներից ստացվող բողոքներին: 
«Մեր համաքաղաքացիներից վերջերս բողոքներ ենք ստանում, որ որոշ փողոցներում հետիոտնի համար նախատեսված անցուղիները վատ են լուսավորված, և երեկոյան ժամերին վարորդների համար խնդիրներ են առաջանում: Ուսումնասիրեք այս խնդիրը, գույքագրեք նման խնդիր ունեցող բոլոր հատվածներն ու հնարավորին կարճ ժամկետում լուծեք տվյալ հատվածների պատշաճ լուսավորության հարցը: Նաև համագործակցելով Ճանապարհային ոստիկանության հետ՝ տվյալ տարածքները կահավորեք համապատասխան ճանապարհային նշաններով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու այդ համատեքստում տրանսպորտի վարչությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել և գույքագրել բոլոր այն խաչմերուկներն ու անցուղիները, որտեղ կա փողոցի հատումը կարգավորող լուսացույցերի տեղադրման կամ դրանց ավելացման անհրաժեշտություն, և ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular