ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի պատասխան մի խումբ լրագրողների` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ այցելելու նախաձեռնության

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն արձագանքել է երեկ ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին դիմած մի խումբ լրագրողների խնդրանքին՝ ապահովել իրենց մուտքը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մեկուսարան` կալանավորներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի պահման պայմանները նկարահանելու նպատակով:

Հիշեցնենք՝ Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է անտանելի պայմաններում` զուրկ սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից, նոր վիրահատված անձի համար սահմանված սննդակարգից, բժշկական մշտական, պատշաճ հսկողությունից:

ՀՀ ԱՆ ՔԿՎ-ի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության համաձայն` «Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ի թիվս այլ սահմանափակումների, սահմանափակվել է նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց` Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի տեսակցության իրավունքը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ: Հավելենք նաև, որ վերոգրյալ իրավական սահմանափակումները, օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, ինչպես նաև` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը, ստանում են պատշաճ բժշկական օգնություն, ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և հիվանդ դատապարտյալների ու կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված ու սահմանված սննդով, նրանց հիվանդասենյակների սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են, ինչի մասին հանրությունը տեղեկացվել է թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և թե քրեակատարողական ծառայության կողմից»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular