ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղջիկն իր գլխին 2 լիտր կոկա-կոլա լցրեց. արդյունքն ապշեցնող է (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան Կոկա Կոլա բրենդը վաճառվում է ավելի քան 200 երկրներում: Գազավորված ընպելիքների ամերիկյան շուկայում այն շարունակում է առաջատար լինել՝ 42.8 տոկոս մասնաբաժնով:


Business Insider-ը ներկայացրել է հետաքրքիր փաստեր Կոկա Կոլա ընկերության մասին, որոնց մասին քչերն են տեղյակ:

 

1. Ամեն օր ողջ աշխարհում սպառվող 55 մլրդ բոլոր տեսակի խմիչքներից (ջրից բացի) 1.7 միլիարդը պատկանում է Կոկա Կոլա ապրանքանիշին:


2. Աշխարհում սպառվող խմիչքների 31 տոկոսը Կոկա Կոլայի արտադրանքներն են:


3. Կոկա Կոլան այնքան տարբեր խմիչքներ է արտադրում, որ օրական դրանցից մեկը խմելու պարագայում 9 տարի կպահանջվի բոլորը փորձելու համար:


4. Կոկա Կոլայի՝ տարեկան 35.1 մլրդ եկամուտն այն դարձնում է աշխարհի 84-րդ ամենամեծ տնտեսությունը՝ հայտնվելով Կոստա Ռիկայից առաջ:

 
 

 


5. Կոկա Կոլա բրենդը գնահատվում է 74 մլրդ դոլար արժողությամբ՝ ավելին, քան Budweiser, Pepsi, Starbucks և Red Bull ապրանքանիշերը միասին:


6. Եթե կոլայի արտադրած ամբողջ ծավալը լցվեր 225 գրամանոց շշերի մեջ, ապա շշերը շարվեին իրար վրա, դրանք կհասնեին լուսնին և կվերադառնային 2000 անգամ:


7. Կոկա Կոլայի կարմիր ու սպիտակ լոգոն ճանաչում է աշխարհի բնակչության 94 տոկոսը:


8. Ընկերությունից հայտնել են նաև, որ Կոկա Կոլա անվանումը աշխարհում երկրորդ ամենալավ հասկացվող տերմինն է՝ okay-ից հետո:


9. Աշխարհում գոյություն ունեն 33 ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնց տարեկան եկամուտն անցնում է 1 միլիարդը: Այդ խմիչքներից 15-ը պատկանում է Կոկա Կոլա ապրանքանիշին:


10. Աշխարհում մարդիկ միջինում՝ Կոկա Կոլայի արտադրանք են գնում յուրաքանչյուր 4 օրը մեկ:

Առավել մանրամասն՝ Այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular