Թամարա Գևորգյանը` դերասան Նարեկ Քթոյանից ամուսնության առաջարկություն է ստացել
ՎԻԴԵՈ
Դերասանուհի Թամարա Գեւորգյանը հանգստյան օրերին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որտեղ ցուցադրում է, թե ինչպես է դերասան Նարեկ Քթոյանը ծնկի եկած նրան ամուսնության առաջարկություն անում` խորհրդանշական մատանի նվիրելով: Դատելով լուսանկարին կից դերասանուհու թողած «սմայլիկ»-ներից` Թամարան կարծես թե Նարեկին վերջնական պատասխան չի տվել: Ուստի մինչ լուսանկարի ներքո իրար կհաջորդեն բազմաթիվ շնորհավորանքներն ու մեկնաբանությունները, Life.panorama.am-ը որոշենց խոսել Թամարայի հետ եւ իմանալ նրա պատասխանը:
Զրույցի ընթացքում պարզվեց, որ լուսանկարը ծուղակ էր, դա իրական ամուսնության առաջարկություն չէր, այլ ֆիլմի նկարահանումներից միայն մեկ հատված:
«Այո, իրականում ամուսնության առաջարկ եղել է, բայց ոչ թե ինձ, այլ մարմնավորածս կերպարին: Անկեղծ ասաց, չէի պատկերացնում, որ այս նկարը նմանատիպ իրարանցում կառաջացնի, բայց իրավիճակը հստակեսցնելու համար ասեմ, որ ես ու Նարեկը գրեթե հինգ տարի է, ինչ մտերիմ ընկերներ ենք ու նաեւ կոլեգաներ: Այնպես որ, նկարն ընդամենը նկարահանման հրապարակից էր»- նշեց Թամարան:
Հետաքրքրվելով, թե ինչ ֆիլմի մասին է խոսքը, դերասանուհին պատմեց.
««Մեղրամիս» հեռուստասերիալից հետո շարունակում եմ համագործակցել «US Armenia TV»-ի հետ: Հիմա նկարահանվում եմ «Ընտանեկան գաղտնիքներ» վերնագրով նախագծում: Այն իրենից ներկայացնում է փոքրիկ պատմություններ ընտանեկան տարբեր իրավիճակների մասին: Այսինքն` յուրաքանչյուր սերիա նոր պատմություն է, նոր ճակատագրեր: Այժմ Նարեկ Քթոյանի հետ միասին աշխատում ենք այս նախագծում»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան