ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չվերածվենք Իրաքի ու Սիրիայի…մենք նաև Արցախի հիմնախնդիրն ունենք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս ընդվզողների մեջ իհարկե շատ են անարդարություններից <<բզկտված>>, հուսահատ ու ազնիվ նվիրյալները: Սակայն նաև նրանք կրակից շագանակ հանելու գործիք են, միջոց մի խումբ արկածախնդիրների, քաղաքական ռեանիմացիայի կարիք ունեցողների, քաղաքական ամբիցիաներ, իշխանութության ու լծակների ձգտող կարիերիստների համար:

Խաղաղ, գրագետ, խելացի, կազմակերպված, կշռադատված քաղաքական պայքարի դեպքում այն անձինք որոնց անվան հետ կապվում են տեղ գտած անարդարությունները՝ հայտնի իշխանամերձ հաբռգածներն ու որոշ օլիգարխները բնականաբար թուլանում են, կանխազգում իրենց վախճանը և իրոք նման պայքարի դեպքում հնարավորություն է ստեղծվում նրանցից ազատվելու համար:

Իսկ ծայրահեղ քայլերի, բախումների, առճակատման, հեղաշրջման վտանգի դեպքում, այդ տեսակը բնականաբար համախմբվում է, իրեն զգում ինչպես ձուկը ջրում, դառնում անհրաժեշտ, պահանջված, անփոխարինելի, հավատարիմ ու կարողանում երկարացնել իր կյանքն ու գոյատևումը: Խառնակ, ծայրահեղ, լարված իրավիճակներում այդ տեսակը արագ համախմբվում է և <<ապացուցում>> իր անհրաժեշտությունը…

Դուք ձեր այդ անկշռադատված, ծայրահեղ ու ամբոխահաճո վարքագծով և գործողություններով ակամա երկարացնում եք նրանց կյանքն ու դանդաղեցնում հնարավոր ողջամիտ քաղաքական լուծումներն ու քայլերը…

Այս իրավիճակում ես ողջամտության ու հանդուրժողականության կոչ եմ անում թե իշխանություններին, թե ոստիկանությանը, թե ընդվզող ու փողոց դուրս եկած ցուցարարներին: Դատապարտում եմ ցանկացած բռնություն ու ագրեսիա ում կողմից ուզում է լինի, մեզ հիմա ողջախոհություն է պետք բոլորիս ու իրավիճակի խաղաղ կարգավորում, սառը, սթափ դատողությամբ ու առանց զգցմունքներին տրվելու…

Մենք բարդ իրավիճակ ենք ապրում, տարածաշրջանում շատ լարված է ու հայի հերթական հետին խելքին չարժանանանք, չվերածվենք Իրաքի ու Սիրիայի…Մենք նաև Արցախի հիմնախնդիրն ունենք, սահմանին զինվորներ…

Ողջախոհություն ու հանդուժողականություն բոլորիս…

Ռոբերտ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular