ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեյցարիայի քաղաքացին կալանավորվել է սխալ թարգմանության հետևանքով. փաստաբան (փաստաթղթեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 8-ին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալել են ՌԴ քաղաքացի Արտեմ Սատալկինին: Վերջինս բերման է ենթարկվել, ապա կալանավորվել Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվելու փաստի հիման վրա, այն է՝ գողություն, սեփականության վնաս, ներխուժում բնակարան, թմրանյութերի վերաբերյալ դաշնային օրենքի խախտում։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ Արտեմ Սատալկինին  կալանավորել են սխալ թարգմանության հետևանքով։

«Հունվարի 11-ին գնացինք դատարան, ասացի՝ չգիտեմ, թե ով է ֆրանսերենից թարգմանություն կատարել, բայց սխալ է: Պատասխանեցին, որ դատախազությունում նման ծառայություն ունեն, որտեղ էլ թարգմանվել է։ Դատավոր Ռուբեն Ներսիսյանը միջնորդությունը բավարարեց, կալանք նշանակվեց՝ 30 օրով։ Երեկ դիմել են՝ կալանքը երկու ամսով երկարացնելու համար. դատավորն արդեն Արշակ Վարդանյանն է։ Իսկ ես ասացի, որ բացի այն, որ թարգմանությունը օրենքի խախտումով է կատարված, նաև կեղծ է, քանի որ տեքստի մեջ այլ բան է գրված»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սատալկինին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը. «Խախտում է տեղի ունեցել, քանի որ «Անձի հանձնման մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածում ասվում է, որ անձը չի կարող հանձնվել, եթե ստացող երկրում, այսինքն՝ Շվեյցարիայում, այդ հանցագործության պատժի չափը մեկ տարուց պակաս է։ Մենք արդեն երկու ամիս է՝ ասում ենք, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքով այդ հանցագործության համար պատիժը պակաս է մեկ տարուց, դուք իրավունք չունեք նրան հանձնելու։ Այսինքն՝ նա չէր էլ կարող կալանավորվել: Բերել են թարգմանություն, ըստ որի, Սատալկինի մեղադրանքը հինգ տարի և ավել է: Դատախազը մեզ փաստաթուղթ է բերում՝ ասելով, թե լավ չգիտեք ոչ Շվեյցարիայի օրեսնդրությունը, ոչ էլ լեզվաբանությունը. թարգմանությունում այդպես է գրված»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են կալանավորել քաղաքացուն, փաստաբանն ասաց.

«Հիմա հենց դա ենք ուզում պարզել, ասում ենք՝ Շվեյցարիայից բնօրինակ թղթեր տվեք՝ չեն տալիս, տալիս են դատախազի բերած թարգմանությունը, որը կեղծ է»:

Սիրունյանն ասաց նաև, որ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատնից իրենց հարցին ի պատասխան հաստատել են, որ սխալ է արվել։ Նա ընդգծեց՝ այն թղթերը, որոնք թարգմանվել և որոնց հիման վրա կալանավորվել է իր պաշտպանյալը՝ հանձնել է նոտարական մի քանի գրասենյակների և ստացել իրենց կողմից սպասվող թարգմանությունը։

Նշենք՝ փաստաբան Սիրունյանն այս դեպքի հետ կապված այսօր բողոք է ներկայացրել նաև Գլխավոր դատախազին: 

Սոնա Հարությունյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular