ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաշալի խմորեղեն «Սև կախարդանք»՝ սուրճով և կեֆիրով․ Պատրաստվում է շատ արագ և անչափ համեղ է

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

Հրաշալի խմորեղեն «Սև կախարդանք» սուրճով և կեֆիրով։ Պատրաստվում է շատ արագ և անչափ համեղ է։

Բաղադրիչներ՝

  • 1 3/4 բաժակ ալյուր,
  • 2 բաժակ շաքար,
  • 3/4 բաժակ կակաոյի փոշի,
  • 2 թեյի գդալ սոդա,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 2 ձու,
  • 1 բաժակ լավ եփած սուրճ,
  • 1 բաժակ կեֆիր,
  • 1/2 բաժակ բուսական յուղ,
  • 1 թեյի գդալ վանիլին կամ վանիլային շաքար,

Շոկոլադե գլազուր՝

կարագ — 80 գրամ,
կակաո— 100 գրամ,
շաքարի փոշի — 200 գրամ,
կաթ— 100 մլ․,
վանիլինի փոշի — 1 թեյի գդալ։

Պատրաստումը՝
Խառնեք ամանի մեջ ալյուրը, շաքարը, կակաոն, սոդան, փխրեցուցիչը և աղ, կենտրոնում անցք արեք և լցրեք այնտեղ ձու, սուրճ, կեֆիր, բուսական յուղ և վանիլ։
Հարում ենք մի քանի րոպե միջին արագությամբ։ Խմորը ստացվում է ջրիկ։
Լցնում ենք ֆորմայի մեջ, պատում կարագով և ալյուրով։
Թխում նք 180C աստիճանի տակ 30-40 րոպե։
Թողնել սառի 10 րոպե, իսկ հետո հանել ջեռոցից և թողնել, որ ամբողջովին սառի։
Պատում ենք ցանկացած կրեմով։

Շոկոլադե գլազուրի համար՝

Հալեցնել կարագը, ավելացնել կակա։
Այնուհետև ավելացնել շաքարի փոշի, կաթ և մեկ թեյի գդալ վանիլի փոշի։
Լավ խառնեք, որպեսզի հարթ լինի։
Ավելացրեք ոչ այդքան մեծ քանակությամբ կաթ, եթե գլազուրը խիտ է ստացվել։
Քսում ենք այն խմորեղենի վրա և վերջ շոկոլադե գլազուրով խմորեղենը պատրաստ է։

Դնում ենք 3-4 ժամ սառնարանում։

Բարի ախորժակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular