ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշտական ծաղրանքի պատճառով այս կինը նույնիսկ ինքնասպան էր ուզում լինել. միայն նայեք նրան այժմ

ՎԻԴԵՈ

 

Նյութը՝ intermedia24.ru
 
երարժեքության բարդույթը սեփական անձի հանդեպ բացասական վերաբերմունքն է, ինքնահարգանքի շատ ցածր աստիճանը և ինքնանվաստացման որոշակի տարրեր է պարունակում: Որոշ դեպքերում կարող է ինքնասպանության պատճառ դառնալ: Թերարժեքության բարդույթը, թերևս, բոլորիս հատուկ հոգեբանական համակարգ է: Համաձայն հայտնի հոգեբան Ադլերի` այդ զգացումով բոլորն են ծնվում, բայց կյանքի ընթացքում ինչ-ինչ ձևերով փոխհատուցում են այն` հաջողությունների հասնելու կամ ինքնակատարելագործման միջոցով: Սեփական հաջողություններով ինքնահաստատվելով` մարդը ձեռք է բերում սեփական անձն արժևորելու զգացում:
 
Թերարժեքության բարդույթ. արդյոք բոլո՞րն ունեն. հոգեբան Դավիթ ՋամալյանՅուրաքանչյուր մարդու թերարժեքության բարդույթն իր տեսակի մեջ անկրկնելի է: Ընդհանրություններ և որոշ օրինաչափություններ, իհարկե, կան, հատկապես դրսևորումներում, սակայն բարդույթի բովանդակությունն անհատական է: Մեկի համար թերարժեքության բարդույթ է ցածր հասակը, մյուսի համար` լեզվական արատը և այլն: Ընդ որում անհրաժեշտ է հատուկ նշել, որ թերարժեքության պատճառը միշտ չէ, որ իրականում գոյություն ունի, այն հաճախ ձևավորվում է սխալ գնահատականների հետևանքով, հիմնականում կազմավորվում է ենթագիտակցաբար: Քիչ չեն մարդիկ, ովքեր արժանի լինելով շատ ավելի մեծ ձեռքբերումների` բավարարվում են փոքր ու համեստ դերակատարումներով կամ հեշտությամբ իրենց դիրքերն ուրիշներին են զիջում: Թերարժեքության բարդույթի պատճառ կարող են լինել նաև ծնող-երեխա սխալ հարաբերությունները, որոնք երեխայի հոգում ենթագիտակցական թերարժեքություն են ձևավորում: Անձնական կյանքը չդասավորած երիտասարդը, ով արժանի է երջանիկ լինելու, հաճախ չի կարողանում գտնել իր երջանկությունը: Կամ աղջիկը տանը մնալու վախից (որը կրկին թերարժեքության հետևանք է) սխալ քայլ է կատարում` ընտրելով առաջին պատահածին, ինչն ինքնավստահության պարագայում չէր անի:
 
Խորհուրդ: Պետք է ինքնահաստատվել: Ունենալ թեկուզ փոքրիկ ձեռքբերումներ և գնահատել անգամ չնչին հաջողությունը: Երբեք չի կարելի ասել` ես չեմ կարող: Պետք է անընդհատ կրկնել` ես կարող եմ և մտովի խաղալ այն իրադարձությունները, որոնք անիրականանալի են թվում կամ որոնց կենսագործման համար համարձակությունը չի բավարարում: Յուրաքանչյուր հաջողությունից անհրաժեշտ է ոգևորվել և կրկնել` ուրեմն ես կարող եմ, ուրեմն դա հնարավոր է, ուրեմն ես արժանի եմ: Դա ուժ է տալիս: Ամեն փոքրիկ հաջողությունից հետո պետք է ասել` ես ավելին կարող եմ անել:
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular