ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստում ենք սև տարեկանի հաց՝տնային պայմաններում. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Տարեկանի հաց կամ ՝ առավել տարածված՝  սև հաց, պատրաստվում է տարեկանի ալյուրից (աշորա) և խորհուրդ է տրվում ուտել մի շարք հիվանդություններ ունեցող մարդկանց։

«Հետք»-ն ուսումնասիրել է տեղական արտադրության տարեկանի և տարեկանի ու ցորենի ալյուրի խառնուրդից պատրաստված հացատեսակաները։ Մենք լաբորատոր փորձաքննության ենք հանձնել հացերի մի քանի նմուշ, որոնցից միայն մեկում է եղել տարեկանի ալյուր։
Բաղադրությունը չի համապատասխանել մակնշմանը. 5 հացատեսակներից 4-ը եղել են կեղծված ։

 

Նյութը՝ intermedia24.ru

 

Տարեկանի հացը խորհուրդ են տալիս հիվանդներին

 Հացը Հայաստանում ամենալայն սպառում ունեցող սննդամթերքն է։ Տարեկանի հացը խորհուրդ է տրվում ուտել հատկապես մի շարք հիվանդությունների դեպքում։

Թեև կալորիականության առումով տարեկանի և ցորենի հացերի միջև տարբերությունն այդքան  էլ մեծ չէ, սակայն տարեկանի հացի գլիկեմիկ ինդեքսը ցածր է, ինչի շնորհիվ այն  արյան մեջ դանդաղ է ներծծվում, և գլույկոզան միանգամից չի բարձրանում։ Այս առումով՝ տարեկանի հացը խորհուրդ է տրվում ուտել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասում է Մոսկվայի Սնվելու գիտահետազոտական ինստիտուտի (Клиника НИИ питания) բժիշկ-դիետելոգ, սննդաբան Լիդիա Այվազյանը։ Նրա խոսքերով՝ տարեկանի հացի բիոլոգիկ լիարժեքությունը ( վիտամինների և ամինաթթուների կազմով) ավելի բարձր է, և չնայած ցորենի հացից ավելի վատ է ներծծվում, միևնույնն է, ավելի օգտակար է: Մյուս կողմից, տարեկանի հացի թթվայնությունն ավելի բարձր է և խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի բարձր թթվայնությամբ պայմանավորված հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև խոցային հիվանդության դեպքում։

«Ցորենի հացը, ի տարբերություն տարեկանի հացի, աղիներում ավելացնում է խմորման պրոցեսները, հետևաբար այն անձանց, ովքեր ունեն աղիների հիվանդություն, նույնպես խորհուրդ չի տրվում սպիտակ հաց օգտագործել,-նշում է սննդաբանը։-Առողջական տեսակետից` ամենաբարենպաստը համարվում է տարեկանի հացը՝ խոշոր աղացած ալյուրից (грубого помола) կամ թեփի ավելացմամբ: Այն պարունակում է ավելի շատ B խմբի վիտամին, սննդաթելեր, որոնք խոչընդոտում են խոլեստերինի ներծծմանը, նպաստում  աղիների ճիշտ աշխատանքին, կարգավորում այն»,-ասում է Լ․ Այվազյանը։

Հաշվի առնելով համային նախասիրությունները, շաքարային դիաբետի առկայությունը, աղեստամոքսային խնդիրները և այլն՝ իր հիվանդներին սննդաբանը  խորհուրդ է տալիս, թե ինչ տեսակի հաց օգտագործեն և ինչ քանակով։

«Բոլորը կարծում են, որ սև հացը կալորիականություն չունի և այն որպես դիետիկ կարելի է օգտագործել՝ առանց հետևելու քանակին ,-ասում է Լ Այվազյան․-մինչդեռ դա այդպես չէ․բոլոր տեսակի հացերը համարյա նույն կալորիականությունն ունեն»,-եզրափակում է սննդաբանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular