ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ուզում եմ երգարվեստում մնայուն անուն և երկար ապրող երգեր ստեղծել». Արայիկ Ավետիսյանը՝ նոր տեսահոլովակի և առաջիկա աշխատանքների մասին

ՎԻԴԵՈ

Երգիչ Արայիկ Ավետիսյանն օրեր առաջ ներկայացրեց իր նոր՝ «Իմ նվեր» երգի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, ռեժիսորն է Արեն Բայադյանը: Երգիչը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նոր տեսահոլովակի, ձայնասկավառակի, առաջիկա անելիքների և ապագա մենահամերգի մասին: Նախաբանի համար նշենք, որ Արայիկ Ավետիսյանը հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոց: Տասներեք տարեկան հասակում ունեցել է մենահամերգ Արամ Խաչատրյան համերգասրահում ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ղեկավարությամբ և Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագակցությամբ: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանի սանն է:

«Սովորում եմ ժողովրդական երգի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում: Արդեն ժամանակն էր հանդես գալու տեսահոլովակով, և անցյալ տարի թիմային աշխատանքի արդյունքում ընտրվեց «Սիրո ծովում» երգը, որն ունեցավ համանուն տեսահոլովակը։ Ելնելով արձագանքներից, դիտումների մեծ քանակից՝ կարող ենք ասել, որ սիրվեց երգը: Հուրախություն մեզ՝ սպասվածից ավելին էր: Շնորհակալ եմ իրենց գործին տիրապետող ավագ ընկերներիս, ովքեր ի սկզբանե գիտեին, որ հաջողությունն ուղեկցելու է մեր գործին»,- պատմում է Արայիկը:

Ի դեպ՝ «Իմ նվեր» երգի երաժշտության հեղինակը հենց երգիչն է. «Կան այլ ստեղծագործություններ, որոնք իմ ապրումների, զգացմունքների ծնունդն են՝ հանձնված նոտաներին, տարվա ընթացքում դրանք նույնպես տեսահոլովակի տեսքով կհանձնենք երկրպագուների դատին: Կարճ ժամանակահատվածում արդեն երրորդ տեսահոլովակը նկարահանեցինք Արեն Բայադյանի հետ»:

Երգիչը նշում է, որ ամեն բան արել են հանդիսատեսին գոհացնելու համար, իսկ իր երաժշտական կարիերայի սկզիզբը վստահել է 8 production-ի Էդգար Հայրապետյանին. «Առհասարակ վստահում եմ մասնագետներին և սիրում եմ նախապես նոր գործը քննարկել յուրաքանչյուրի հետ»:

Արայիկը նշում է, որ նպատակ չունի միայն գումար վաստակելու. «Առավելագույնը, որ պիտի անեմ երգարվեստում, մնայուն անուն և երկար ապրող երգեր ստեղծելն է, որոնք տարիներ հետո էլ կհնչեն ու սիրված կլինեն իմ կատարմամբ: Իհարկե հաճելի է, որ զուգահեռ կարողանաս բարձր հոնարարներ ստանալ համերգային շրջագայություններից ու կորպորատիվ հրավերներից: Երգում եմ նաև փոփ ժանրում: Տեսահոլովակներս նկարահանված են փոփ ժանրում»:

Մրցակցությունից չի վախենում, հակառակը, միայն ուրախ է, որ շուրջը տիրող երաժշտական անճաշակության հետ մեկտեղ կարելի է ներկայացնել որակյալը. «Ունկնդիրը միշտ տարբերում է այն գործը, որի համար ջանքեր չես խնայել` ներդնելով ամեն ինչ՝ ներառյալ ֆինանսներ ու աշխատասիրություն՝ բնությունից տրված ձայնն առավել գրագետ հնչեցնելու համար»:

Չնայած շոու բիզնեսում նորեկ է, սակայն, ինչպես նշում է, լուրջ առաջարկներ ունի համերգներով ներկայանալու Եվրոպայում և ԱՄՆ-ում. «Նախ՝ պետք է կայանալ, հաստատվել ու սիրվել հայրենիքում, որն ինքնին ճանապարհ կհարթի դեպի հայաշատ սփյուռք: Հիմա անդադար աշատում ենք, որպեսզի ներկայացնենք առաջին ձայնասկավառակը, որին կհաջորդի մենահամերգը Երևանում, ապա՝ արտերկրում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular