ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին փետրվար ամսին

ՎԻԴԵՈ

Խոյ (21 մարտ- 20 ապրիլ)

Փետրվարին խոյերը կարող են այնքան էլ չհասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, կլինի դա աշխատավայրում, թե ընտանիքում: Գուցե ձեզ փորձում են օգտագործել` չպարզաբանելով խնդրանքների կամ պահանջների իրական պատճառները: Զգույշ եղեք, այլապես ստիպված կլինեք պատասխան տալ այլոց սխալների համար: Փետրվարի կեսերին համառություն ցուցաբերեք և թույլ մի տվեք ճնշում գործադրել ձեր վրա: Վերլուծեք անգամ ամենաանմեղ խնդրանքներն ու առաջարկները: Իսկ եթե պլանավորում եք վերջ դնել որևէ մեկի հետ հարաբերություններին, ապա արեք դա ամսվա վերջին տաս օրվա ընթացքում: Ամսվա վերջին փորձեք կենտրոնանալ ձեր հետաքրքրությունների և շահերի վրա, ինչը ձեզ հնարավորություն կտա ամրապնդելու ձեր դիրքերը:

 

Ցուլ (21 ապրիլ – 20 մայիս)

Ցուլերին Փետրվարին սպասվում է հարաբերությունների պարզում, ընդ որում նրանք ստիպված կլինեն ցուցաբերել իրենց բնավորության ուժեղ կողմերը, որպեսզի համառ լինեն և պաշտպանեն իրենց համոզմունքները: Հավանական է, որ ամսվա վերջին որևէ գաղտնիք բացահայտեք, ինչից հետո ցանկություն չեք ունենա շարունակել ձեր նախկին կենսակերպը: Կհրաժարվեք հաշվի նստել մյուսների կամ կոնկրետ ինչ-որ մեկի շահերի հետ, քանի որ կհասկանաք, որ եկել է ձեր ժամանակը: Ամսվա կեսին չթողնեք շեղել ձեզ ձեր ուղուց: Ձեր որոշումը դրական արդյունք կտա միայն այն դեպքում, երբ վստահ լինեք, թե ինչ եք կոնկրետ անելու: ՄՓետրվարի վերջին գուցե առանձնանալու կարիք ունենաք, որպեսզի հանգստանաք և կողմնորոշվեք հետագա անելիքների հարցում: Մի մնացեք տանը, քաղաքից դուրս եկեք, մոտ եղեք բնությանը: 

 

Երկվորյակ (21 մայիս – 21 հունիս) 

Փետրվարին երկվորյակները պետք է փորձեն պահպանել իրենց համբավը, իսկ դրա համար խորհուրդ չի տրվում հրապարակավ խոսել իրենց անձնական հարաբերությունների, նախասիրությունների և եկամտի ստացման  եղանակների մասին: Գուցե մարդիկ լինեն, ովքեր փորձեն օգտվել ձեր թուլություններից, որպեսզի ձեզ բարոյական և նյութական վնաս հասցնեն: Փետրվարի սկզբին փորձեք հստակ լսել և կատարել այն, ինչ ղեկավարությունը պահանջում է ձեզնից. պետք չէ հարուցել ղեկավարության դժգոհությունը: Այժմ բնավորությունը ցույց տալու ժամանակը չէ: Իսկ մարտի վերջին կարող եք ձեզ թույլ տալ հանգստանալ: Զբաղվեք նրանով, ինչ ձեր հոգին կցանկանա, դա ի օգուտ ձեր գործերի և հարաբերությունների կլինի: 

  

 
 

 

Խեցգետին (22 հունիսին – 22 հուլիսին)

Խեցգետինների համար դժվար կլինի Փետրվարին: Նրանք ստիպված կլինեն պահպանել ուրիշի գաղտնիքը, և դրա պատճառով կտուժի նրանց սեփական գործունեությունը: Բացառված չէ, որ ձեր բարության պատճառով ստիպված լինեք պատասխանատու լինել ուրիշի սխալների համար: Փորձեք այնպես դասավորել իրավիճակը, որպեսզի չտուժեք ոչ դուք, ոչ էլ ձեզ վստահած մարդը: Ամսվա սկզբին ստիպված կլինեք երկար ժամանակ տրամադրել ձեր հարազատներին և ընտանեկան խնդիրներին: Գուցե ջրի երես դուրս գան հին պարտքերը: Աշխատեք շուտ ազատվել դրանցից: Փետրվարի կեսերին կարող եք տուժել սեփական զգայունությունից, գուցե ինչ-որ մեկը փորձի օգտագործել ձեզ` ազդելով ձեր խղճի վրա: Մի ենթարկվեք պրովոկացիաներին: Որքան շատ հասցնեք անել ամսվա վերջին շաբաթվա ընթացքում, այնքան հաջող կլինի գարնան շարունակությունը: Մի ծուլացեք: 

  

Առյուծ (23 հուլիս – 22 օգոստոս)

Առյուծներին Փետրվարին սպասվում է նախկին տարիների արածի վերաիմաստավորում: Բացառված չէ, որ ձեր գործունեության նոր ուղղություն տեսնեք կամ ցանկանաք զուգահեռ ինչ-որ նոր բանով զբաղվել: Ամսվա սկզբին ձեզ ինչ-որ գաղտնիք կարող է բացվել: Գուցե որոշ մարդիկ ցանկանան ձեզ մոտ բացվել: Մի մերժեք նրանց, փորձեք անել ամեն ինչ, ինչ ձեզ կխնդրեն: Եվ այդ մարդկանց երախտապարտությունը սահմաններ չի ճանաչի: Փետրվարի սկզբին խնայեք ձեր առողջությունը: Փորձեք ժամանակ գտնել հանգստի համար: 

 

Կույս (23 օգոստոս – 22 սեպտեմբեր)

Փետրվարի կույսերը պետք է փորձեն ինֆորմացիայի հետ զուսպ  և հավաք լինեն: Բացառված չէ, որ հավաստի թվացող ինֆորմացիան դեզինֆորմացիա լինի: Ամսվա սկզբին փորձեք զերծ մնալ աշխատանքի մասին խոսակցություններից հատկապես քիչ ծանոթ մարդկանց հետ: Փետրվարի կեսին փորձեք խնայել ձեր գումարները, անգամ եթե թվա, թե գտել եք այն իրը, առանց որի ապրել չեք կարողանա: Զսպեք ձեզ, քանի որ հետագայում գուցե այդ գումարի կարիքն ունենաք: Ամսվա վերջին պետք չի եսասիրություն ցուցաբերել մոտ մարդկանց հետ հարաբերություններում: 

 

Կշեռք (23 սեպտեմբեր – 22 հոկտեմբեր)

Կշեռքները Փետրվարին ստիպված կլինեն որոշել, թե ինչ են ցանկանում անել և ինչից պետք է հրաժարվել: Հավանական է, որ մարտի սկզբին ինչ-որ ինֆորմացիա ստանաք, ինչը ձեզ մտորելու շատ առիթ կտա: Չի բացառվում, որ ձեզ սիրո խոստովանություն անեն: Փետրվարի կեսին հաջող կլինի ձեր ձեռնարկած ցանկացած գործ, իսկ ամսվա վերջին ձեզ գուցե առաջարկեն անհատական նախագիծ մշակել: Մի հրաժարվեք, անգամ եթե շատ զբաղված լինեք:  

 

Կարիճ  (23 հոկտեմբեր – 21 նոյեմբեր)

Փետրվարի սկզբին կարիճներն իրեն շուրջ կհավաքեն մարդկանց, ովքեր իրենց կողքին կլինեն ցանկացած ձեռնարկած գործում: Չի բացառվում, որ որոշեք ինչ-որ «գաղտնի հասարակություն» բացել, որում առաջնորդ կլինեք: Մարդիկ անվերապահորեն կհետևեն ձեզ: Փետրվարի սկզբին ավելի շատ վստահեք ձեր ինտուիցիային: Գուցե ձեզ շատ շահավետ գործարք առաջարկեն, սակայն ձեր ներքին ձայնը հուշի, որ հրաժարվել է պետք: Մարտի կեսին ավելի լավ է ոչ մի կարևոր որոշում չկայացնել` հիմնվելով անձնական համակրանքի կամ հակակրանքի մասին: Ամսվա կեսին գուցե պատասխանատու լինեք մյուսների արարքների համար: 

 

Աղեղնավոր (22 նոյեմբեր – 21 դեկտեմբեր)

Աղեղնավորներին Փետրվարին խորհուրդ չի տրվում շատ գլուխ գովել իրենց անձնական կյանքով կամ փորձել զարմացնել ինչ-որ մեկին: Կա վտանգ, ով մարդիկ կփորձեն վնասել ձեզ: Խուսափեք խոսակցություններից, թե որքան լավ է ձեզ մոտ ամեն ինչ: Հենց այդ ժամանակ կարող է պարզ դառնալ, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ: Փետրվարի կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն աշխատավայրում, չի բացառվում, որ դա կարող է կապ ունենալ ձեր առողջական վիճակի հետ: Փետրվարի վերջին տասնօրյակում լուրջ վերաբերվեք այն ամենին, ինչ կատարվում է ձեր օրգանիզմում: Ամսվա վերջում ձեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում: 

 

Այծեղջյուր (22 դեկտեմբեր – 19 հունվար)

Այծեղջյուրներին Փետրվարն համառ աշխատանք է սպասվում ոչ միայն մասնագիտական, այլև անձնական կյանքում: Հավանական է, որ սիրահարվեք և փորձեք սիրահարված վիճակը համատեղել կարիերայի հետ: Ամսվա սկզբին շատ բան կբացահայտեք ձեր մասին: Փետրվարի երկրորդ տասնօրյանը նվիրված կլինի ինքնաբացահայտմանը և վերաարժեքավորմանը: Փետրվարի վերջին ստիպված կլինեք շրջապատին ցույց տալ ձեր վառ անհատականությունը: 

 

 Ջրհոս (20 հունվար – 18 փետրվար)

Փետրվարին ջրհոսներին սպասվում են բազում անակնկալներ, ովքեր կօգնեն կողմնորոշվել գործնական, սոցիալական և անձնական գործերում: Ամսվա սկզբին ձեզ լավ ծանոթ ինչ-որ մեկը հաճելիորեն կզարմացնի ձեզ: Բացի այդ` չի բացառվում, որ նա ձեզ ինչ-որ բան առաջարկի, ինչը կհետաքրքրի ձեզ: Ամսվա կեսին աշխատեք չսահմանափակել ձեր ցանկությունները, քանի որ դա հնարավորություն կընձեռի ձերբազատվել հոգնածությունից: Փորձեք զբաղվել միայն անհետաձգելի գործերով: 

 

Ձկներ (19 փետրվար – 20 մարտ)

 Ձկների համար Փետրվարը շատ հաջող ամիս կլինի: Ամենայն հավանականությամբ նրանց սպասվում է իրենց արժանիքների գնահատում: Նրանց ժամանակը հաճելի և անհոգ կանցնի: Բարգավաճում է սպասվում նաև ֆինանսական գործերում: Փետրվարի սկզբին ստիպված կլինեք կարևոր որոշում կայացնել: Մի հիմնվեք շրջապատի կարծիքի վրա: Լսեք ձեր ներքին ձայնին: Ասմվա կեսին մի փորձեք հանգամանքներին հակառակ գնալ: Ամսվա վերջին հնարավորություն կունենաք ձեզ ինչ-որ բանով ուրախացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular