ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը Բնապահպանության նախարարությանը նվիրաբերեց 10 Նիվա մակնիշի ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Մուլտի գրանդ հյուրանոց» համալիրի կոնֆերանսների դահլիճում ՀՀ բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ստորագրեցին Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 

Մինչ բուն արարողակարգին անցնելը՝ ողջույնի խոսքով հանդես եկավ Ա.Մինասյանը, ով, մեծ կարեւորութուն տալով նախաձեռնությանը, նշեց. «Այս օրն, իրոք, կարող է դառնալ հիշարժան Հայաստանի Հանրապետության բնության պահպանության ոլորտում: Մեզ համար չափազանց կարեւոր է, որ պարոն Ծառուկյանը եւ բարեգործական հիմնադրամը ոչ միայն իրենց պատրաստակամությունն են հայտնել շրջակա միջավայրի բազմաթիվ ծրագրերում մասնակցելու առումով, այլեւ գործուն քալեր են կատարում:

Պետք է նշեմ, որ սա աննախադեպ քայլ է, ու այն կարող է ձեւավորել յուրատեսակ մշակույթ, որին կարող են հետեւել մի շարք զարգացած երկրներ: ՀՀ-ն, այլ երկրների հետ համեմատության մեջ լինելով փոքր երկիր, կենսաբազմազանության հարաբերակցության առումով չափազանց մեծ կշիռ ունի:

Միայն այն, որ 13.500-ից ավել բույսեր ու 17.500-ից ավելի կենդանական աշխարհի ներկայացուցիչներ կան մեր այս փոքր երկրում, խոսում է այն մասին, որ բնությունն ու բնական միջավայրը պահպանելու խիստ կարեւոր խնդիր ունենք, եւ չափազանց կարեւոր է, որ այս գործում մեծ դերակատարություն է առաջ բերում մեծարգո պարոն Ծառուկյանը»,- ասաց Ա.Մինասյանը՝ ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանի սրտացավությունը ու մինչ օրս կատարած աշխատանքները, ներդրումները վստահություն են ներշնչում ասելու, որ սա կարող է դառնալ լավ օրինակ.

«Մյուս հայրենակիցները եւս, ովքեր ունեն հնարավորություն կամ ցանկություն, կարող են հետեւել Գագիկ Ծառուկյանի օրինակին»:

Արծվիկ Մինասյանի խոսքից հետո ցուցադրվեց «Բեզոար բնապահպանական հիմնադրամի» աշխատանքների մասին հետաքրքիր ֆիլմ, որտեղ խոսվում էր մուֆլոնների, քարայծերի, գորշ արջերի պահպանման, դրանց թվի ավելացման ու շրջակա միջավայրի պահպանման մասին:

Բարերար Գագիկ Ծառուկյանն էլ իր խոսքում շեշտեց, որ յուրահատուկ սեր ունի ինչպես բնության, այնպես էլ կենդանական աշխարհի նկատմամբ. «Ես, տեսնելով ու գնահատելով Արծվիկ Մինասյանի աշխատանքը, եկել եմ եզրահանգման, որ պետք է աջակից լինենք բնության ու կենդանիների պահպանմանը: Մենք մեր երկիրը, բնությունն ու կենդանական աշխարհը պետք է ներկայացնենք աշխարհին ու հպարտանանք դրանով: Մենք պետք է միասնական լինենք ու միավորենք մեր նպատակները հանուն մեր երկրի, հանուն Հայաստանի Հանրապետության:

 

Մենք պետք է ջանքերի ներդրմամբ պահենք ու պահպանենք այն, ինչ ունենք, քանի որ մեր բնությունը մեր հարստությունն է, մեր պատմությունը, որով մենք այսօր հպարտանում ենք», - ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքը պատրաստ է իրականություն դարձնել բնության ու կենդանի աշխարհի պահպանությանն ուղղված ցանկացած ծրագիր:

Նշենք, որ հուշագրով նախատեսվող համատեղ գործողությունները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը և վերականգնմանը, նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը, էկոտուրիզմի զարգացմանը և վերահսկողության ուժեղացմանը՝ ներդնելով տեխնիկական և ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ։

Որպես հետագա քայլ՝ հուշագրի կողմերի ուժերով կմշակվեն և կիրագործվեն բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրեր, որոնց համար հիմնադրամը կցուցաբերի աջակցություն։ Այդ ծրագրերի շրջանակներում նախատեսվում է հզորացնել Բնապահպանության նախարարության և բնապահպանական վերահսկողություն իրականացնող մարմնի տեխնիկական կարողությունները։ Աշխատանքներ կտարվեն նաև ստեղծվող կամ գործող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մեխանիզմների կարողությունների զարգացման ուղղությամբ։ Որպես համագործակցության առաջին քայլ՝ հիմնադրամը Բնապահպանության նախարարությանը նվիրաբերեց 10 Նիվա մակնիշի ավտոմեքենա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular