ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի իշխանությունները թույլատրել են օգտագործել հեղափոխական դեղամիջոց քաղցկեղի դեմ․ Սկսվում է նոր դարաշրջան, այլևս ոչ մի Մահ

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

ԱՄՆ-ում պատրաստվում են փորձարկել արյունաստեղծ համակարգի քաղցկեղի բուժման նոր մեթոդ՝ հիվանդի իմունային համակարգի վերածրագրավորում։

ՍԱ առաջին տեսակն է գենային թերապիայի, որը հաստատվել է քաղցկեղի դեմ օգտագործման համար։

Տեխնոլոգիան, որը հայտնի է ինչպես CAR-T թերապիա, համարվում է մշակման կամ վերլուծության ներքո գտնվող մի քանի նմանատիպ ապրանքներից առաջինը։

Այն ակտիվացնում է հիվանդի իմունային համակարգը նրա համար, որպեսզի նույն կերպով ակտիվորեն վերացնի քաղցկեղի բջիջները։
Այդպիսի գենային թերապիայի գինը արժե 475․000$: Novartis ընկերությունը, որը իրականացնում է այդ ինովացիոն մեթոդը, խոստանում է իր հաճախորդներին տպավորիչ ցուցանիշներ՝ ամբողջովին բուժվելու 83% հավանականություն։


 

Այս տարբերակով բուժումը ներառում է յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում՝ համեմատած սովորական քիմիաթերապիայի և վիրահատությունների հետ։
Մասնագետները պետք է հանեն հիվանդի արյան միջից լեյկոցիտները, մաքրեն դրանք քաղցկեղի բջիջներից, այնուհետև հետ ներարակեն արյունը մարդու օրգանիզմ։

Պատվաստման համար նախատեսված Kymriah-ը, որն անհրաժեշտ է թերապիայի համար, ցույց է տվել հրաշալի արդյունքներ՝ այն դեպքերում, երբ ավանդական մեթոդները չեն օգնել։

Ֆիլադելֆիայի բժիշկները արդեն փորձարկել են այս տարբերակով բուժել քաղցկեղով տառապող երեխաներին և նրանք հասել են տպավորիչ, դրական արդյունքների։

Անգամ ամենաբարդ վիճակում գտնվող հիվանդը այդ մեթոդով բուժվել է և արդեն 5 տարի է ապրում է առանց քաղցկեղի։

Սակայն միևնույն է այս նոր մեթոդը ունի իր թերությունները. կա վտանգ, որ հիվանդի մոտ կառաջանա ցիտոկինների արտանետման սինդրոմ՝ վերարտադրվող բջիջների արագ բազմապատկման արդյուքնում։ Սակայն այն կարելի է վերահսկել՝ դեղորայքային վերահսկողության շնորհիվ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular