ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոկ..ՁԻԱՀ-ով հիվանդ քահանան բռնաբարել է 30 երեխայի, բայց եկեղեցին նրան ներել է

ՎԻԴԵՈ

Իսկ Աստված կների՞ արդյոք։ ՁԻԱՀ-ով հիվանդ մանկապիղծ քահանան խոստովանել է, որ բռնաբարել է 5-10 տարեկան 30 աղջիկների։ Ինչպես հայտնում է իսպանալեզու Urgente 24 պորտալը, Հռոմի կաթոլիկ եկեղեցին նրան ներել է, ու քահանան դատարանի առաջ չի կանգնի։

Առավել մանրամասն՝ Այստեղ



Զոհերից մեկի մայրը նամակով ունկնդրություն է խնդրել Հռոմի պապի մոտ, բայց Վատիկանից նրան հայտնել են, որ «գործը կասեցված է»։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերով, նման գործողություններն ուղղված են «առավել գթասիրտ եկեղեցի» ստեղծելուն։ Ցավոք, դրանք, ավելի շուտ, հանգեցնում են երեխաներին անպատիժ բռնաբարող մանկապիղծների սնուցիչ միջավայր ստեղծելուն։

Հռոմի կաթոլիկ եկեղեցին մանկապղծության և անասնապղծության վաղեմի պատմություն ունի աշխարհով մեկ։ 2002-ին ամերիկյան Boston Globe թերթը հրապարակել էր լրագրողական հետաքննության արդյունքները, որոնք լույս էին սփռում բոստոնյան թեմում նման հանցագործությունների պարտակման ծավալների վրա։


 

Այս հրապարակումը, որ նկարագրում է մի քանի տասնամյակների ընթացքում հազարավոր նման դեպքեր, ոգևորեց եկեղեցական բռնության շատ զոհերին և հանգեցրեց դատական հայցերի ու դատավճիռների հեղեղի։

ԱՄՆ-ից հետո Հռոմի կաթոլիկ եկեղեցին ստիպված էր պարզաբանում անել Մեքսիկայում նմանատիպ խնդրի առնչությամբ։ 2004-ին Վատիկանը դարձյալ բացեց ավելի վաղ փակված հետաքննությունն ընդդեմ քահանա Մարսիալ Մասելի, որը մեղադրվում էր դեռահասներին այլասերելու  համար։ Հակառակ կուսակրոնության ուխտին՝ նա երեք կանանցից վեց երեխա ուներ։

Թեև նրա հանցագործությունները տասնամյակներ շարունակ են կատարվել և հայտնի էին նրա ղեկավարությանը, միայն 2006-ին Վատիկանը վերջապես ստիպեց Մասիելին ազատել իր պաշտոնը։

Մինչդեռ Հիսուս Քրիստոսը հստակ է արտահայտվել երեխաների հանդեպ վերաբերմունքի մասին։ Կարո՞ղ է Աստված ներել նման արարքները։ Մենք չէ, որ պիտի դատենք։ Բայց կաթոլիկ եկեղեցին ակնհայտորեն շահագրգռված է հանցագործներին և մանկապիղծներին պարտակելու, քան արդարություն հաստատելու մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular