ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան միայն միջազգային չափորոշիչներին համապատասխան սննդամթերք պետք է մտնի. ՀՀ վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»:

Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեության ուղղություններին, աշխատանքային պայմաններին, իրականացվող բարեփոխումներին եւ տեխնիկական վերազինման շարունակական գործընթացին: Կենտրոնի տնօրեն Արման Գեւորգյանը նշել է, որ 2015-2016 թթ. կենտրոնը համալրվել է գերճշգրիտ սարքավորումներով եւ աշխատանքային միջոցներով: Նրա խոսքով՝ սարքավորումները հանդիսանում են Հայաստանում, որոշ դեպքերում՝ նաեւ տարածաշրջանում եզակի, ինչը նպաստում է մթերքի եւ հումքի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը՝ ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրոպական միության նորմատիվ պահանջներին համապատասխան: Նշենք, որ ՀՀ եւ ՌԴ միջեւ 2015 թվականի մայիսի 21-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան հագեցվել է 184 մլն 808 հազար ռուբլի արժողությամբ մի շարք նորագույն հետազոտական համակարգերով՝ ալկոհոլային արտադրանքում, կաթի, հյութերի որակի որոշման եւ կեղծիքների բացահայտման համար օգտագործվող իզոտոպային եզակի համակարգով, ինչպես նաև ժամանակակից այլ սարքավորումներով: Համաձայնագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն 2018 թվականին՝ համալրելով «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական կառույցը եւ ընդգրկելով նաեւ որոշ մարզային կենտրոններ:

Հովիկ Աբրահամյանը շրջել է նաեւ Բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիայի հսկիչ-թունաբանական բաժնում, որը կառուցվել եւ համալրվել է ժամանակակից սարքավորումներով Հունաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակում: Նշվել է, որ այն Հայաստանում առաջին եւ հագեցվածությամբ միակ լաբորատորիան է, որը թույլ է տալիս միջազգային մեթոդներին համապատասխան իրականացնել բույսերի պաշտպանության միջոցների ազդող նյութերի փորձաքննություններ:

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը կարեւորել է կենտրոնի վերազինումը՝ ընդգծելով, որ կատարված մեծ աշխատանքը կնպաստի անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում փորձաքննությունների արագ եւ արդյունավետ իրականացմանը, ինչը մեծ կարևորություն ունի բիզնեսի անխաթար գործունեության համար: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է նաեւ անհրաժեշտության դեպքում կենտրոնի համալրումը համապատասխան մասնագետներով, ինչը թույլ կտա ճիշտ որոշումներ կայացնել: «Մեր նպատակն է, որ մեր երկիր միայն միջազգային չափորոշիչներին համապատասխան սննդամթերք մտնի: Դա գերակա խնդիր է մեզ համար, եւ մենք ձեռնամուխ ենք լինելու, որպեսզի բոլոր վերահսկողական ֆունկցիաներն իրականացվեն ժամանակին եւ արդյունավետ, բայց եւ չխաթարվի բիզնեսի գործունեությունը», - եզրափակել է վարչապետը՝ նշելով, որ արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն ստեղծվել է 2011 թվականին եւ Հայաստանի ողջ տարածքում գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղությամբ՝ սննդամթերքի անվտանգություն, բուսասանիտարիա եւ անասնաբուժություն: 2015 թվականին լաբորատորիան իրականացրել է շուրջ 1 մլն 100 հազար փորձաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular