ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան ժամանած «Գեհլ Արքիթեքթս» ընկերության ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ուսուլիսով և դասախոսությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքային միջավայրի զարգացման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքթս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ու ծրագրի տնօրեն Օլա Գուստաֆսսոնը, մայրաքաղաքի «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երևան սիթի սենթր» հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման վերաբերյալ իրենց մոտեցումները: Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Հենրիեթ Վամբերգն ու Օլա Գուստաֆսսոնը հայտնել են, որ Երևան են այցելել` տեղում ուսումնասիրելու մայրաքաղաքն ավելի հարմարավետ դարձնելու հնարավորությունները, որպեսզի կազմվի ուղեցույց-կանոնակարգ, որտեղ մանրամասն նշված կլինեն հարմարավետ և գեղեցիկ միջավայր ունենալու բոլոր չափորոշիչները: «Գեհլ Արքիթեքթս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը նշել է, որ Երևանում աշխատանքների մեկնարկի համար մեծ ներուժ կա, քանի որ և՛ կլիման է բարենպաստ, և՛ քաղաքը բավականին կանաչ է:
Մամուլի ասուլիսից հետո դանիացի հյուրերը հանդես են եկել «Քաղաքներ մարդկանց համար» թեմայով դասախոսությամբ:
Նշենք, որ դանիացի ճարտարապետ, քաղաքային դիզայնի խորհրդատու Յան Գեյլի կողմից հիմնադրված «Գեհլ Արքիթեքթս» ընկերությունն իրականացրել է Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular