ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճաբանություն փաստարկների և հիստերիկայի միջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«2 НК» ԲԸբաժնետերերի միջև վեճը մեկնաբանում է փաստաբանը

Ինձ անհայտ է, թե ով է Յուրի Սեմյոնովը, մինչև այս հրապարակումը նրա մասին ոչինչ չեմ լսել, շփումներ չեմ ունեցել: Նաև անհայատ է, արդյո՞ք Յուրի Սեմյոնովի արտահայտած դիրքորոշում իր սեփականն է, ո՞ւմ նախաձեռնությամբ է նա գործում, կիսո՞ւմ են արդյոք նրա տեսակետները բաժնետեր Գրիգորյանն ու գլխավոր տնօրեն Գորինովը, թե՞ Սեմյոնովը շարադրում է իր տեսլականը, դրա համար կոնֆլիկտի կողմերից չունենալով ոչ մի իրավասություն և հանձնարարություն:

 

 Ես կարծում եմ, որ եթե մինչ այժմ Գրիգորյանն ու Գորինովը հերքումով հանդես չեն եկել և չեն հրաժարվել, որ Յուրի Սեմյոնովն իրենց հետ անմիջական կապ չունի, ապա նշանակում է, որ նրանք կիսում են այն բոլորը հերյուրանքները, որ կան տեսաուղերձում և հաստատում են, որ նա արտահայտել է այս կոնֆլիկտում իրենց պաշտոնական դիրքորոշումը:

 Յուրի Սեմյոնովի խոսքերից ո՞րն է ճիշտ.

 -Բաժնետերերի միջև հակասությունների սկզբում Նատալյա Աբրահամյանը եղել է բաժնետերերից մեկը (50 % բաժնետոմսեր), մյուս բաժնետերը հանդիսանում է Ռուբեն Գրիգորյանը:

-2016 թվականին բաժնետեր  Նատալյա Աբրահամյանի շահերը լիազորագրով սկսել է ներկայացնել փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովը:

- Փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովը, գործելով իր վստահորդի շահերից, հանցագործության մասին հայտարարություն է տվել ՆԳՆ, որտեղ ստուգումների արդյունքում հարուցվել է քրեական գործ:

-Այս պահին Ռուբեն Գրիգորյանի հետ մեկտեղ ընկերության բաժնետեր (50 %) է հանդիսանում Վարդան Խաչատրյանը:

 Յուրի Սեմյոնովի տեսաուղերձում փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովի գործողությունների մասին ասված մյուս բոլոր խոսքերը հանդիսանում են նրա երևակայության արդյունքը, իսկ տեղեկատվության ներկայացման ձևը և կոնֆլիկտի շուրջ անառողջ իրարանցման ձևավորման փորձ, որով նպատակ ունեն խուսափել կատարած հանցագործությունների համար պատասխանատվությունից:

 Յուրի Սեմյոնովն իր ուղերձում հայտարարում է, որ մեր կողմը, իբր պատահաբար, Ռուբեն Գրիգորյանի հետ ընկերության հավասարազոր բաժնետեր է դարձել: Մեր կողմը, իբր շահադիտական նկատառումներով, որոշել է յուրացնել ամբողջ բիզնեսը, ինչ-որ ժամանակից սկսած չբավարարվելով իր մասով: Մեր կողմը, իբր հնարավորություն չունենալով ընկերության ղեկավար Գորինովին և մյուս բաժնետեր Գրիգորյանին ներկայացնել ոչ մի հիմնավոր պահանջ, հետաքննության և դատախազության հետ կոռուպցիոն հարաբերությունների մեջ է մտել և հակառակ կողմին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով ձգտում է բիզնեսը զավթելու համար ճանապարհ հարթել:

 

Ըստ տվյալ կոնֆլիկտի էության՝ մեր կողմը կատարում է հետևյալ հայտարարությունը.

Չնայած, որ Գրիգորյանը տիրապետում է բիզնեսի ընդամենը կեսին, զավթել է բիզնեսն ամբողջությամբ: Ընկերության հիմնական ակտիվի, առևտրի կենտրոնի օգտագործման, վարձակալություններից ստացված միջոցների բաշխման որոշումներն ընդունում է գործնականում միահեծան: Նա այնպիսի պայմաններ է ստեղծել, որոնցով մյուս բաժնետիրոջը զրկել է որոշումների ընդունման, ընկերության կառավարման մարմնի կազմավորման, ակտիվների կառավարման և դրանց հավատարմագրային կառավարման հանձնելու հնարավորությունից: Այդ ամենը կատարվում է ընկերության գործունեության արտաքին բարենպաստ կերպարի ներքո: Ընկերությունը ղեկավարում է տնօրեն Գորինովը: Առևտրի կենտրոնը հավատարմագրային կառավարման է տրվել «Վեյնետ Թրեյդինգ» ընկերությանը: Բաժնետերերի եռամսյակային ժողովներին բաժանվում է եկամուտը, որը վճարվում է բաժնետերերին:

Իսկ ի՞նչ է իրականում թաքնված այս թվացյալ արտաքին բարեկերպության տակ: Գլխավոր տնօրեն Գորինովին պաշտոնում բաժնետերերը չեն նշանակել: Բաժնետերերը նրա հետ պայմանագիր չեն կնքել: Այն փաստաթղթերը, որ ներկայացնում է Գորինովը որպես իր լիազորությունների հաստատում, կեղծված են, իսկ դրանց վրա բաժնետեր Նատալիա Աբրահամյանիստորագրությունը կեղծված է:

Առևտրի կենտրոնը «Վեյնետ Թրեյդինգ» ընկերությանը հավատարմագրային

կառավարման հանձնելու Գորինովի կողմից ստորագրված պայմանագիրը բաժնետերերի հետ չի համաձայնեցվել ու բաժնետերերի հավանությունը չի ստացել: «Վեյնետ Թրեյդինգ» ընկերությունն անմիջական կապ ունի Գորինովի և Գրիգորյանի հետ, որը հաստատվում է այն հանգամանքով, որ հավատարմագրային կառավարման պայմանագիրը «Վեյնետ Թրեյդինգ» ընկերության կողմից ստորագրված է Ռուբեն Գրիգորյանի կողմից, իսկ պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիրը «Վեյնետ Թրեյդինգ» ընկերության կողմից ստորագրել է Գորինովը:Միաժամանակ  «2 НК» ԲԸ կողմից հավատարմագրային կառավարման պայմանագիրը նույնպես ստորագրված է նույն Գորինովի կողմից:

«2 НК» ԲԸ միջոցների բաշխման համակարգը կազմակերպված է այնպես, որ առևտրի կենտրոնի վարձակալությունից ստացվածբոլոր միջոցները նստում են «Վեյնետ Թրեյդինգ» ընկերության հաշվեհամարին, որը վերահսկվում է Գրիգորյանի և Գորինովի կողմից, և միայն այն միջոցները, որոնք Գրիգորյանն ու Գորինովը բավարար են համարում, արդեն անցնում են «2 НК» ԲԸ հաշվեհամարին՝եկամտի տեսքվ բաժնետերերի միջև բաժանելու համար:

Փաստաբան Կառաֆելովի նախաձեռնությամբ կատարված փորձաքննությունը հաստատել է առևտրի կենտրոնի վարձակալությունից բաժնետերերին հատկացվող եկամուտների բավարարության՝ կոնֆլիկտի մեր կողմի կասկածները: Փորձաքննությունը բացահայտել է բազմամիլիոն պակասորդ:

Բոլոր նշված փաստերն ունեն փաստաթղթային հաստատում, որոնք մեր կողմից ներկայացվել են հետաքննությանը:

Իրականում տվյալ կոնֆլիկտը փաստաբան Կառաֆելովի մասնակցությունից հետո չի սկսվել: Այն հին նախապատմություն ունի: Բաժնետեր Նատալիա Աբրահամյանը բազմաթիվ տարիներ փորձել է իր համար բաժնետիրոջ իր իրավունքներն իրականացնելու հնարավորություն ստանալ, սակայն մշտապես բախվել է կոշտ դիմադրության: Գրիգորյանն ու Գորինովը, քողարկվելով թվացյալ բարեկերպության շղարշի տակ, հասանելի չեն դարձրել ընկերության փաստաթղթերը և տեղեկությունները: Միայն մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հետաքննությանը և դատախազությանը կատարված հանցագործությունների վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնել և նրանց  ուշադրությունը հրավիրել խնդրին:

Ես հույսով հետևում եմ իրավիճակի զարգացմանը, բայց ժամանակից շուտ չեմ գայթակղվում դրա լուծմամբ, քանզի լավ հասկանում եմ, ինչպիսի մարդիկ են ներկայացնում կոնֆլիկտի հակառակորդ կողմը, ինչ մեթոդներով են պատրաստ շահարկել և ինչ միջոցների են ընդունակ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից:

ԱլեկսանդրԿառաֆելով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular