ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքթս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքթս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգի գլխավորած պատվիրակության հետ: Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման հնարավորությունները: 

Ներկայացնելով այս հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտություն կա ունենալու ուղեցույց-կանոնակարգ, որտեղ մանրամասն նշված կլինեն հարմարավետ և գեղեցիկ միջավայր ունենալու բոլոր չափորոշիչները: 
«Վերջին տարիներին մենք հստակ քաղաքականություն ենք որդեգրել Երևանը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար առավել հարմարավետ դարձնելու հարցում: Ծրագրային մոտեցման արդյունքում մեզ հաջողվել է այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ իրականացնել: Ակնհայտ է, որ հարմարավետ քաղաք ունենալու համար պետք է լինի հստակ կանոնակարգված մոտեցում ինչպես կառուցապատողների և ներդրողների, այնպես էլ քաղաքային իշխանության համար: Ըստ այդմ, լիահույս եմ, որ մեր մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, օգտագործելով ձեր բազմամյա միջազգային փորձը, կկարողանանք գտնել ավելի արդյունավետ լուծումներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ «Գեհլ Արքիթեքթս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ընդգծել է, որ իրենց ընկերությունը ևս շահագրգիռ է փոխգործակցություն հաստատելու Երևանի քաղաքապետարանի հետ ու գործունեություն ծավալել Երևանում: 
«Պարոն քաղաքապետ, նախ շնորհակալ ենք Ձեզ՝ համագործակցության պատրաստակամության համար: Հարմարավետ քաղաք ունենալու և միջավայր ձևավորելու հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են, և հուսով եմ, որ Ձեր թիմի հետ համատեղ աշխատանքով մենք կկարողանանք առաջարկել Երևանի քաղաքային միջավայրի պլանավորման այնպիսի լուծումներ, որոնք բոլորի համար ընդունելի կլինեն: Նաև ուզում եմ հատուկ նշել, որ արդեն հասցրել ենք հիանալ Ձեր քաղաքի գեղեցկությամբ ու կարող եմ վստահ ասել, որ Երևանն իսկապես շատ գրավիչ քաղաք է և ունի շատ լավ կառուցվածք, ինչն անչափ կարևոր է լավ հիմքի վրա աշխատանք սկսելու համար», - նշել է Հենրիեթ Վամբերգը: 
Հանդիպման ընթացքում դանիացի մասնագետները Երևանի քաղաքապետին ներկայացրել են նաև ընկերության գործունեությունը՝ նշելով, որ Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքներն իրականացվել է հենց «Գեհլ Արքիթեքթս» ընկերության կողմից: 
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, որից հետո համատեղ մշակել աշխատանքների առաջնահերթությունն ու ժամանակացույցը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular