ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թույլ տվեք ինքներս որոշենք. Իվետա Տոնոյանը՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ձևաչափի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ մամուլի՝ առաջիկա օրերին տեղի կունենա «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, որին, սակայն, Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու: VERELQ-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ այդ հարցը իրենց քաղաքական օրակարգի որոշելիքն է, թե ինչ ձևաչափով և ում մասնակցությամբ տեղի կունենա այդ հանդիպումը:

Նա նշեց, որ խմբակցության պատգամավորների հետ Գագիկ Ծառուկյանիհանդիպումները պարբերաբար բնույթ են կրում և այդ քննարկումը եղել էիրենց աշխատանքային քննարկումներից հերթականը: Ի թիվս այլ հարցերի, կապված խմբակցության քաղաքական օրակարգի, օրենսդրական նախաձեռնությունների և անելիքների հետ, քննարկվել է նաև նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հարցը, որի ժամանակ պատգամավորները հանդես են եկել իրենց անձնական դիրքորոշումներով: 

«Բայց ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե առաջիկայում կայանալիք հանդիպմանը չի մասնակցելու Գագիկ Ծառուկյանը, ապա դա մեր քաղաքական օրակարգի որոշելիքն է, թե ինչ ձևաչափով և ում մասնակցությամբ տեղի կունենա այդ հանդիպումը. թույլ տվեք ինքներս դա որոշենք»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ թե՛ լրատվամիջոցների, թե՛ հանրության համար պետք է կարևոր լինի կոնկրետ այդ հանդիպման արդյունքը, այն վերջնական որոշումը, որը կկայացվի հանդիպումից հետո, ինչի մասին իր ժամանակին կհրապարակվի:

Ճշտող հարցին՝ այս շաբաթ տեղի կունենա՞ այդ հանդիպումը, Տոնոյանը նշեց, որ կոնկրետ ժամկետ չի նշի, բայց առաջիկա օրերին, այո, այն տեղի է ունենալու.

«Եվ կարող եմ հատուկ ընդգծել, որ մեր պատգամավորները որևէ կերպ կաշկանդված չեն այդ հանդիպման ժամանակ որևէ հարց բարձրաձայնելուց, այդ թվում նաև հանրությանը հուզող»,- հավելեց նա:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, եթե հանգուցալուծվի «Ծառուկյան» դաշինքի՝ ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու հարցը: Իվետա Տոնոյանը, սակայն, նշեց, որ նման քննարկում իրենց օրակարգում չկա: 

Հիշեցնենք, նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին: Իսկ թե ինչպես է ընտրվելու նախագահը համաձայն նոր Սահմանադրության՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular