ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլմոլորակայիննե՞ր թե՞ մարդակերպ արարածներ. վրացական գյուղերը դատարկվում են, մարդիկ սարսափած լքում են իրենց տները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոչ շատ հեռու՝ հարևան Վրաստանում անհասկանալի իրադարձություններ են ծավալվում: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ վրացական մի քանի գյուղերի բնակիչներ վախի ու հուզմունքի մթնոլորտի մեջ են ապրում: Դեռ մեկ ամիս առաջ մարդիկ կատակով և հումորով էին վերաբերում տարբեր մարդկանց պատմածներին, իսկ այժմ արդեն ամեն ինչ ավելի լուրջ է ընկալվում, քանզի հեքիաթը, կարծես, իրականություն է դառնում: Թեև Վրաստանի սահմաններից դուրս այդ մասին գրեթե տեղյակ չեն, սակայն, երկրի ներսում բոլորն արդեն անհանգստացած են: Նույնիսկ տեղի ԶԼՄ-ները զգուշորեն արդեն սկսել են անդրադառնալ տվյալ թեմային, քանի որ այն դարձել է մարդկանց առօրյա խոսակցության և մտածմունքի առարկա:

Պարզվում է ամեն ինչ սկսվել է Կումիսի գյուղական համայնքից, որտեղ մարդիկ հիմնականում գիշերային ժամերին տարօրինակ երևույթներ են նկատել: Տարբեր ձայներ, անցուդարձեր, գույքային տեղաշարժեր ստիպել են մարդկանց ավելի զգոն լինել և կենտրոնանալ անսովոր երևույթների վրա: Սկզբում կարծել են, թե գողեր են թափանցել իրենց տներ կամ վայրի կենդանիներն են փորձել հարձակվել անասունների վրա, սակայն հետագայում պարզվել է, որ իրականությունն ավելի տարօրինակ է և անբացատրելի:
Եվ ահա կարճ ժամանակ անց մեղավոորները կարծես բացահայտվեցին, բայց մասամբ: Ականատեսների թիվը մեծացավ: Բոլորը նշում էին, որ տեսել են մարդակերպ արարածների, որոնք մոտ երկու մետր հասակ ունեն, փոքր գլուխ, երկար ձեռքեր, փայլող աչքեր, նրանք մեկ երկուսը չեն. շատ են, որոշները նաև երկար մազերով: Նրանց հնարավոր չէ բռնել, զենքով ոչնչացնել, տեսախցիկները չեն ֆիքսում, սակայն մարդդիկ տեսել են իրենց աչքերով, հավաստիացնում են, որ դրանք կան իրականում: Պատմում են նաև, որ մտնում են մարդկանց տներ, գողանում են կաթնամթերք, ձու, երշիկ, ոռնում են, հռհռում, ցատկոտում, ապա ՛՛հռթիրի՛՛ արագությամբ հեռանում, անհետանում:Գործին խառնվել է նաև ոստիկանության հատուկ ջոկատը, որը հսկում է մի քանի գյուղ, որտեղ նկատել են նշված արարածներին:

Վերոհիշյալ գյուղը հարակից բնակավայրերով սկսել է դատարկվել, հիմնականում տղամաարդիկ են մնացել տներում, այն էլ՝ լավ զինված:
Ոստիկանությունը հորդերել է բնակիչներին զերծ մնալ այդ արարածներին վնասելուց, քանի որ ենթադրում են, որ դրանից հետո դրանք կարող են հարձակվել մարդկանց վրա:
Հավելեմ, որ անձամբ եղել եմ նշված տարածքներում, իրոք իրավիճակը անոմալ է թվում, մարդիկ պատմում են անհավատալի բաներ, բայց մյուս կողմից այդ ամենը իրական է: Տեղեկություններ կան, որ նման դեպքեր արդեն արձանագրվել են նաև այլ բնակավայրերում:

Հ.Գ. Ի դեպ, բնակիչների պատմելով՝ տեղի հոգևորականները նշված երևույթները կապում են վերին ուժերի հետ և կոչ անում զսպվաածության, հավաստիացնելով, որ հանգստություն ապահովվելու պարագայում այդ էակները շուտով կավարտեն իրենց առաքելությունը և կհեռանան:

Հ.Գ. Դժվար է վերոնշյալ անոմալ երևույթները կապել քաղաքականության հետ, բայց չկապել այն Վրաստանում աշնանը սպասվող իրադարձությունների հետ ևս դժվար է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն ընտրողների ձայները հավաքելու և հաղթանակ տանելու հետ կապված, չի բացառվում, որ նման արհեստական մեթոդներով փորձ է արվում մարդկանց ուշադրությունը շեղել երկրում տիրող սոցիալ-տնտեսական անբարենպաստ իրավիճակից՝ դրանից բխող մարդկանց դժգոհության ալիքի թուլացնելու նպատակով նաև:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular