ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը ունի մեկ նպատակ. ապահովել մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացումը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը: 

Ներկայացնելով նախորդ տարվա կատարած աշխատանքները՝ Ռուսլան Բաղդասարյանը զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Որպես 2017թ. ձեռքբերում վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է սոցիալական նշանակության բազմաբնակարան բնակելի նոր շենքերի, հյուրանոցային համալիրների, ժամանցի վայրերի կառուցումն ու մարզական երկու նոր կառույցների շահագործման հանձնումը, որոնք նոր ակտիվություն են հաղորդել վարչական շրջանի առօրյային: Զեկուցվել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել նաև Արցախի շրջանների, ՀՀ մարզերի ու արտերկրի գործընկեր քաղաքների հետ: 
Անդրադառնալով 2018թ. նախատեսված ծրագրերին՝ Ռուսլան Բաղդասարյանը վստահեցրել է, որ վարչական շրջանի աշխատակազմը կշարունակի հետևողական աշխատանք տանել նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ: 
«Պարոն քաղաքապետ, 2017թ. մենք բավականին լավ հիմքեր ենք դրել, որպեսզի նույն արդյունավետությամբ ու հետևողականությամբ կյանքի կոչենք նաև այս տարի նախանշված բոլոր ծրագրերը: Քաղաքաշինական ծրագրերի տեսանկյունից 2018թ. ևս ձեռքբերումային է լինելու, քանի որ Երևանը շրջանցող նոր ճանապարհի մի հատվածն անցնելու է հենց մեր վարչական շրջանով: Դավթաշենի կամրջի կառուցումից հետո սա հերթական խոշոր ծրագիրն է մեր վարչական շրջանի համար, որն իր հերթին կնպաստի Դավթաշենի տնտեսական ակտիվությանը», - նշել է Ռուսլան Բաղդասարյանը: 
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Դավթաշեն վարչական շրջանի կատարած աշխատանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է Երևանի զարգացման ծրագրերի իրականացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը:
«Յուրաքանչյուր տարի մեր թիմի կողմից իրականացվող ծրագրերը միտված են իրենց թափով, բովանդակությամբ ու ռիթմով նոր շունչ հաղորդել Երևանի զարգացմանն ու գեղեցկացմանը:
Փաստ է, որ բացի առօրյա կենցաղային հարցերից, մենք պետք է ուշադրություն դարձնենք երկարաժամկետ և զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը: Դրա համար մենք ունենք մեկամյա ու հնգամյա զարգացման ծրագրեր: Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը ունի մեկ նպատակ. ապահովել մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացումը: Այսօր Դավթաշեն վարչական շրջանում ստեղծվել է բավականին բարենպաստ գործարար միջավայր, ինչը պետք է պահպանել ու զարգացնել՝ խրախուսելով մասնավոր հատվածին ներդրումներ իրականացնել ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլ նաև վարչական բոլոր շրջաններում», - նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով ճանապարհաշինական ծրագրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու թվով 4 վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհն իսկապես կարևոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման հարցում: 
«Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է և, ինչպես գիտեք, այդ ուղղությամբ արդեն մի քանի տարի է, ինչ նպատակային ծրագրեր ենք իրականացնում: Եվ, որ կարևոր է, նոր ճանապարհները կառուցվում են եվրոպական չափորոշիչներին համապատասխան ու աչքի են ընկնում իրենց հարմարավետությամբ և որակական բարձր հատկանիշներով»,- ընդծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել բնակիչների հետ ամենօրյա շփումներն ու հետադարձ կապի ապահովումը՝ ընդգծելով, որ հենց այդ համագործակցության շնորհիվ է, որ քաղաքացիների կողմից բարձրացված շատ խնդիրներ այսօր օրակարգային հարցեր են դարձել ու ընդգրկվել են զարգացման ծրագրերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular