Անչափահասը իմանալով՝ աղջիկը կույս չէ, հարկադրել է իր հետ սեքսով զբաղվել՝ սպառնալով տարածել նրա մերկ լուսանկարները
ՎԻԴԵՈԱնչափահասը, տեղեկանալով, որ իր ծանոթ աղջիկը կույս չէ, հարկադրել է իր հետ ևս սեռական հարաբերություն ունենալ` ապառնալով մերժման դեպքում տարածել նրա մերկ լուսանկարները: Գործը մուտքագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկը 2014թ. նոյեմբեր ամսից «Վկոնտակտե» սոցիալական կայքով ծանոթացել և համակարգչով շփվել է մի աղջկա հետ, որի ընթացքում տեղեկացել է, որ աղջիկն իր նախկին ընկերոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել և կույս չէ: Վերջինիս մորը հայտնելու սպառնալիքով՝ նրանից պահանջել և նույն սոցիալական կայքով ստացել է նրա մերկ լուսանկարները, որից հետո էլ հարկադրել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ` սպառնալով մերժելու դեպքում տարածել այդ լուսանկարները:
Այդ սպառնալիքների տակ աղջիկը համաձայնել է և «Արմինո» բարի առանձնասենյակներից մեկում նրանց միջև տեղի է ունեցել սեռական հարաբերություն, որից հետո Նարեկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է աղջկա անվամբ անհատական էջ, որտեղ տեղադրել է վերջինիցս ստացած թվով 14 հատ մերկ լուսանկարները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում