ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մաման ինձ համար կնոջ իդեալ է». Անահիտ Կիրակոսյանի կազմակերպած խնջույքն ու հուզիչ անակնկալը դստեր 16–ամյակին. Tert.am Life

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը` Արտակ Սարգսյանը, օրերս նշել են իրենց դստեր` Լաուրայի 16–ամյակը։  Tert.am Life–ը ֆիքսել է միջոցառման ամենահետաքրքիր ու հուզիչ պահերը և իր ընթերցողներին է ներկայացնում մանրամասները։

 

Մեզ հետ զրույցում Լաուրան պատմեց, որ խնջույքը կազմակերպել է Անահիտը։ «Սա իմ լավագույն տարեդարձն էր։ Միշտ ծնունդս նշել եմ հարազատներիս հետ` տանը, իսկ այս տարի ընկերներիս հետ եմ։ Ամեն ինչ մաման է կազմակերպել։ Օրեր առաջ նա ասաց՝ գրիր այն մարդկանց ցանկը, որոնց ուզում ես այդ օրը կողքիդ տեսնել և ասա քո սիրելի երկու գույնը։ Մնացած ամեն ինչ մաման վերցրել էր իր ուսերին, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Մինչև վերջնական ընտրությունը նա  ինձ հարցնում էր համաձա՞յն եմ, թե՞ ոչ, ասում էի` մամ, ես քեզ վստահում եմ»,– պատմեց նա։

 

Խնջույքը կազմակերպված էր սևի և ոսկեգույնի համադրությամբ։ «Սևն ինձ համար ամենաէլեգանտ գույնն  է, մաման ասաց ևս մի գույն ընտրենք, որպեսզի մռայլ չլինի, ընտրեցի ոսկեգույնը, որովհետև ոսկի շատ եմ սիրում։)»,– ավելացրեց Լաուրան։

 

 

Անահիտն անակնկալների մեծ վարպետ է և չէր կարող խնջույքից զատ որևէ անակնկալ չմատուցել Լաուրային։ Աղջկա անակնկալները սկսվել են կեսգիշերին։ «Կեսգիշերին մաման մեծ տեսանյութ էր պատրաստել արխիվային կադրերով, որից հետո դեռ ուշքի չեմ եկել։ Տեսանյութը նեղ անձնական էր, միայն կասեմ, որ ամեն ինչ կապված էր իմ մանկության հետ։ Իմանալով, որ ես Black Star–ի մեծ երկրպագու եմ, նաև  Black Star–ի անդամների մասնակցությամբ շնորհավորանքներ էր կցել, որոնք գտել էր տարբեր տեղերից։ Բացի այդ, ինձ շատ սպասված նվեր մատուցեց` վաղուց մուշտակ էի հավանել։ Նա դա չէր մոռացել, չնայած բավականին ժամանակ էր անցել և այսօր նվիրեց,– պատմեց Լաուրան ու հավելեց, որ այս ամենը նաև հայրիկի կողմից է։ –Մաման մտքերի գեներատորն է, վերջում հաշիվները փակում է պապան։) Այնպես որ, ամեն ինչ երկուսի կողմից էր»։

Շարունակությունը՝  Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular