ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող է արյան վարակ ստանալ. փաստաբանը պահանջում է Արամ Մանուկյանին տեղափոխել քաղաքային հիվանդանոց

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի փաստաբանը պահանջում է 2 օր առաջ վիրահատված, շնչառական ապարատները անջատած և ծանր վիճակում գտնվող իր պաշտպանյալին ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց ՔԿՀ-ից տեղափոխել մեկ այլ քաղաքային հիվանդանոց և ապահովվել մարդկային պայմաններում ապաքինումը:

Ինեսսա Պետրոսյանի դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «27.07.2016 թ.-ին կեսգիշերին ՊՊԾ գնդի տարածքում իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանը ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածք: Նույն օրը ժ. 01:00-ի սահմաններում իմ պաշտպանյալը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և կատարվել է վիրահատություն: Վիրահատությունից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և «Էրեբունի» ԲԿ-ի Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը հայտնել է, որ իմ պաշտպանյալի վիճակը գնահատվում է ծանր և վերջինս գտնվում է արհեստական շնչառության պայմաններում:

Նույն օրը Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Վիրահատությունից մեկ օր չանցած իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանը, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր՝ պատգարակով տեղափոխվել է ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ:

28.07.2016 թ. այցելել եմ ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց տեսակցելու իմ պաշտպանյալին: Աշխատակիցները ինձ ուղեկցեցին իմ պաշտպանյալի այսպես կոչված ՙհիվանդասենյակ՚, որը որևէ կապ չի կարող ունենալ հիվանդասենյակի հետ, քանի որ այդ սենյակում չկար ոչ մի պայման հիվանդի բուժօգնությունը իրականացնելու համար: Նախ այդ սենյակում ի սպառ բացայակում են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, պատերը ամբողջությամբ բորբոսնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր և որևէ բուժաշխատող առկա չէր: Սենյակի հակահիգիենիկ, անմխիթար վիճակը այն աստիճան ծայրահեղ վատ էր, որ իմ պաշտպանյալը կարող է անգամ արյան վարակ ստանալ:

Նոր վիրահատված և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէր ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին ընդամենը մեկ կտոր սև հաց, պանիր և կարագ, այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով:

Նշեմ նաև, որ իմ տեսակցության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ևս ներկա են եղել և արձանագրել տիրող ծայաստիճան անմարդկային և նվաստացուցիչ պայմանները: Մի խոսքով Արամ Մանուկյանը պահվում է անտանելի պայմաններում:

ՄԻԵԿ 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր ավելի քան երկու օր պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում և գտնվում է անօգնական վիճակում:

Պետությունը պոզիտիվ պարտականություն ունի հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովվել համապատասխան պայմաններ և նրան ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Էրեբունի» ԲԿ-ը կամ որևէ այլ քաղաքային հիվանդանոց կամ ապահովել հիվանդանոցային այնպիսի պայմաններով, որն ընդունելի կլինի, այլ ոչ՝ անմարդկային և նվաստացուցիչ:

Ելնելով նշված փաստերից և ղեկավարվելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածով խնդրում եմ 2 օր առաջ վիրահատված, շնչառական ապարատները անջատած և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալ Արամ Պավելի Մանուկյանին ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից՝ նվաստացուցիչ և անմարդկային պայմաններից, տեղափոխել մեկ այլ քաղաքային հիվանդանոց և ապահովվել մարդկային պայմաններում ապաքինումը»:

Փաստաբանը դիմումն ուղարկել է Արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին ԱՆ քրեակատարողական ծառայության պետին, ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular