ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առնվազն մեկ ամիս պետք է ձեռնափայտով քայլեմ». Դիանա Գրիգորյանին կրկին վիրահատել են

ՎԻԴԵՈ

Մոտ 1 տարի առաջ  Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը կոտրել է ոտքը և նրան վիրահատել են։  Tert.am Life–ին հայտնի դարձավ, որ օրեր առաջ Դիանան երկրորդ անգամ է վիրահատության ենթարկվել։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է նա հիմա զգում իրեն։

 

«Արդեն լավ եմ։ Այս վիրահատությունը պարտադիր էր, առաջին վիրահատության ժամանակ տեղադրված երկաթները պիտի հանվեին։ Երեկ լրացավ վիրահատության 2 շաբաթը, կարերը հեռացրին։ Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի անդամներն իմ փրկիչներն են։ Շատ ուշադիր են ու հոգատար»,– ասաց Դիանան ու հավելեց, որ առնվազն մեկ ամիս պետք է ձեռնափայտով քայլի։

 

«Դեռևս վտանգ կա։ Քանի դեռ ոսկորս ամրացված էր երկաթներով, վտանգն այդքան մեծ չէր, իսկ հիմա ոսկորս հենարան չունի, ադապտացիոն փուլ է։ Ասում են` մոտ 2 ամիս պետք է ձեռնափայտով լինեմ։ Ես մի փոքր չարաճճիություն եմ անում, կարողանում եմ առանց ձեռնափայտի քայլել, սակայն երեկ բժիշկները վախեցրին ինձ ու ասացին, որ գոնե մեկ ամիս պետք է ձեռնափայտ օգտագործեմ»,– պատմեց նա։

Շարունակությունը՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular