ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոթորիկ մեկ բաժակ ջրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր, համացանցում ռումբի նման պայթեց տեղեկությունը, թե իբր «Մուլտիգրուպ» կոնցեռնը չի վճարում աղբահանության գումարները և այդ հարցը հասել է դատարան:

Առաջին հայացքից լուրը ծիծաղ առաջացրեց, սակայն հետո պարզ դարձավ, որ իրականում հաջողվել է սեփական սխալն ուրիշի վրա բարդելու միջոցով ստվեր նետել մի ընկերության պատվի ու արժանապատվության վրա, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ամենօրյա ռեժիմով պայքարում  է նման արատավոր երևույթների դեմ:

 

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նույպես ծանոթ է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի վերաբերյալ մամուլի հրապարակմանը, սակայն կարծում է, որ այն ոչ այլ ինչ է, քան սխալ մեկնաբանության հետևանք:

«Բավականին անհեթեթ իրավիճակ է ստեղծվել, քանի որ «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարությունը մեղմ ասած ցուցաբերել են պրոֆեսիոնալ անբարեխղճություն, քանի որ սննդի օբյեկտների աղբանահության վճարը, որը կազմում է 70 դրամ, նույնացրել են այլ բնույթ ունեցող՝  այս դեպքում սպորտային, առողջարարական համալիրի կողմից գանձման ենթակա  4-5 դրամի հետ: Եվ ամենևին էլ հասկանալի չէ, թե ինչպես են կատարվել հաշվարկները, երբ 10779,45 ք.մ-ից ընդամենը 107 ք.մ-ն է սննդի համար նախատեսված տարածք: Այսինքն, այստեղ կա անհեթեթություն, քանի որ նշված ողջ տարածքի աղբահանության գումարը հաշվարկվել է ամենաբարձր գնով:

Եվ իրենց կողմից կատարված սխալ հաշվարկը շտկելու փոխարեն, փաստորեն դատական գործընթաց են սկսել: «Մուլտի Գրուպ»  կոնցեռնը առաջիկայում  հակընդդեմ հայց  կներկայացնի դատարան, որով կպահանջի ոչ միայն «Կենտրոն» վարչական շրջանի կողմից իրականացված սխալ հաշվարկը վերանայել, այլ կպահանջի նաև ընկերության բարի համբավին հասցրած վնասի փոխհատուցում»,- ասաց Մ. Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ նույն շրջանում, որտեղ նաև ինքն է բնակվում, աղբահանությունը բավականին վատ է իրականացվում: Եվ համայնքային իշխանությունները այդ իրավիճակը շտկելու և հասարակական հնչեղություն ունեցող վայրերի աղբահանությունը պատշաճ կազմակերպելու փոխարեն, փաստորեն զբաղված են մեղմ ասած իրենց պաշտոնին ոչ համարժեք քայլեր կատարելով:

«Փաստորեն պետք է հասկանալ, թե «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակիցները պրոֆեսիոնալ առումով իրենց պաշտոնին վերաբերող լիազորություններին տիրապետում են, թե՝ ոչ: Պետք է այսօրինակ հարցերը նույնպես քննության առարկա դառնան և մենք, մեր կողմից, նույնպես հետամուտ ենք լինելու, որ այս հարցը նույնպես քննարկվի և իր արժանի լուծումը ստանա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

 

Նա նաև նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը հետամուտ է լինելու պարզելու համար, թե արդյո՞ք ընկերության անվան շուրջ բարձրացված աղմուկի հետևում թաքնված այլ հարցեր չկան: Եվ եթե պարզի, որ նման խնդիր նույնպես կա, ապա իրենք ավելի հուժկու պատասխաններով հանդես կգան:

ԱԺ փոխնախագահը նաև առաջարկեց «Կենտրոն» վարչական շրջանի փողոցներով քայլել և գնահատել, թե կարելի՞ է արդյոք  աղբահանության վիճակն ընդհանրապես բավարար համարել:

«Ես կցանկանայի իմանալ նաև, թե արդյոք համայնքի ղեկավարը տեղյա՞կ է, որ «Կենտրոն» համայնքի աղբահանության այդ անբավարար վիճակը ոչ թե օրերի կամ եզակի դեպքերի է վերաբերում, այլ բավականին տարածված բնույթն ունի և տևական ժամանակ է այդ իրավիճակն է տիրում: Կարծում եմ, որ սրանք կարևոր հարցեր են, որոնց պատասխանը բավականին ուշագրավ կարող է լինել բոլորի համար»,- խոսքը եզրափակեց Մ. Մելքումյանը:

 

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular