ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննիչը Լեւոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին որոշում է կայացրել. գործը կկարճվի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քիչ առաջ քննիչը որոշում է կայացրել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին: Այս մասին 1or.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով, ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լեւոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ. «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը որոշում է կայացրել Լեւոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին: Կկարճվի նաեւ քրեական գործի վարույթը»:

Նշենք, որ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը բերման է ենթարկվել հուլիսի 27-ի գիշերը ժամը 2.15-ի սահմաններում: Նրա մոտ խուզարկությամբ դանակ է հայտնաբերվել: Բարսեղյանի դեմ քրգործ է հարուցվել Քրօրի 235 4-րդ մասով (ապօրինի կերպով սառը զենք կրելը): Լեւոն Բարսեղյանը ձերբակալվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular