ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղետի գոտի. «ով էշ՝ մենք փալան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցանկացած անօթևանի խնդիր պետության սոցիալական պարտավորությունների մեջ է մտնում ՝ Երևանում, Գյումրիում, Հայաստանի յուրաքանչյուր կետում: Բայց կան հասկացություններ, որոնք պիտի չխառնել իրար, որպեսզի պատկերն էլ պարզ լինի ու ստվերների դեմ պայքարելու վրա ռեսուրս չվատնվի:

Իմ մասնավոր դիտարկումներով` Գյումրու ժամանակավոր կացարաններում, որոնք իրականում բերանի ծամոն դարձած պնդումների հակառակ հազարավոր չեն, շարունակում են ապրել հիմնականում՝

* նրանք, ովքեր բնակարան ստացել են, ծախել են, վարձով տվել, մնացել նույն դոմիկում կամ բնակարանի վաճառքի գումարով տեղափոխվել նոր դոմիկ ու շարունակում են դոմիկավորի ստատուսից օգտվելով միանվագ օգնություններ ու նոր բնակարան ակնկալել

* նրանք, ովքեր երկրաշարժից առաջ էլ բնակարան չեն ունեցել ու հիմա էլ չունեն

* նրանք, ովքեր երկրաշարժից առաջ ունեցել են փոքր ընտանիք, երկրաշարժից հետո ընտանիքի կազմը ավելացել է, ընտանիքի մի մասը տեղափոխվել է ապրելու բնակարանում, մի մասը մնացել է դոմիկներում

Բայց, անօթևանների խնդիրը Գյումրիում մեծամասամբ լուծվել է: Սա չի նշանակում, թե անօթևաններ չկան, կամ այդ խնդիրը կարևոր չէ: Պետության կողմից բնակբաշխման հարցում փնթիություններից բացի կա ևս երկու հանգամանք. անօթևաններից շատերը կամ երկրաշարժի հետ կապ չունեն, կամ էլ պարզապես ինչ-որ հանգամանքների բերումով վատնել են ստացած բնակարանները: Բայց, այնուամենայնիվ, քաղաքի ներկայիս խնդիրների ցանկում սա ամենաառաջին խնդիրը չէ:

Պատասխանատվությամբ ասում եմ, եթե որևէ մեկը կհայտարարի, որ Գյումրու թիվ մեկ խնդիրը դոմիկներն են, կամ զբաղված է դեմագոգիայով, կամ պարզապես մնացել է քոչարյանական շրջանի աղետի գոտու նոստալգիայի տակ, երբ Գյումրիում ահռելի շինարարական ու ֆինանսական հոսք կար: Գյումրու, ինչպես նաև ամբողջ Հայաստանի հիմնական սոցիալական խնդիրն այս պահին աշխատաշուկան է, ոչ թե աշխատանքի բացակայությունը, այլ աշխատաշուկայի կազմակերպումն ու աշխատանքի մասին մեր ընկալումները: Մանավանդ Գյումրիում, սովետական հարուստ արդյունաբերական փուլից հետո, շատ դժվար է հարմարվել ներկայիս իրավիճակի հետ: Բազմաթիվ մարդիկ, ովքեր վաղուց բնակարան ունեն՝ քաղաքում չեն, արտագաղթել են, սկզբից` աշխատելու, հետո լրիվ ընտանիքներով, գերդաստաններով ապրելու: Մեր թաղամասը՝ Անին, որ երկրաշարժից անմիջապես հետո սովետական ուժերով կառուցված առաջին թաղամասն է ու հիմնականում բաղկացած է միջին սոցիալական հարավորություններ ունեցող մարդկանցից, այս պահին եթե ոչ կիսով չափ, ապա 1/3-ով դատարկ է:

Եվս մեկ հստակեցում. անհատները, ՀԿ-ները, տարբեր նախաձեռնությունները իրավունք ունեն խնդրին մոտենալ որ կողմից ուզեն: Բայց երբ տեղական ու բարձրագույն իշխանությունները, առանց անալիզ անելու իրավիճակը, «ով էշ՝ մենք փալան» սկզբունքով, պահի տակ փիառվելու կամ մեղքերը քավելու, հասարակական հնարավոր պարսավանքից խուսափելու տենչով թևերը քշտած ինտեգրվում են նմանատիպ նախաձեռնությունների մեջ, ապա անուղղակիորեն հայտարարում և ընդունում են, որ կոմպետենտ չեն քաղաքի այս պահի խնդիրներին, մարտահրավերներին ու արագ ճկվում են ակնթարթային ու մոդայիկ միտումներից:

Հ.Գ. Գյումրիի բնակարաշինության ու վերականգնման վրա միլիոններ դիզած բազմաթիվ պաշտոնյաների հետ միասին Գյումրիի ներկայիս վիճակի համար իրենց մեղքի բաժինն ունեն բազմաթիվ կազմակերպություններ ու մարդիկ, ովքեր Գյումրին ընտելացրին օգնության ու միանվագ բարեգործության ասեղին, աղետի գոտին էլ ժամանակավոր կարգավիճակից դարձրեցին Գյումրու բռենդը:

Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular