ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մուլտի Գրուպի» դեմ Կենտրոնի թաղապետի դատական հայցը խայտառակում է հենց իրեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները օրենքի շրջանակներում կազմակերպելն ու իրականացնելը ինչ խոսք բխում է բոլորիս շահերից և հարում է մաքուր քաղաք ունենալու գաղափարին, սակայն երբ գործընթացը վերածվում է ուղղակի բիզնեսի, դա անթույլատրելի է, առավելևս երբ խոսքը գնում է մի ամբողջ վարչական շրջանի ղեկավարության անօրինության մասին:
Այսօր լրատվականներից մեկը տեղեկատվություն է րտարածել այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանը դատական հայց է ներկայացրել «Multi Group» կոնցեռնի դեմ՝ աղբահանության գումարները իբր չվճարելու պատրվակով: Սակայն բանից պարզվում է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է կոնցեռնի կազմում գտնվող սպորտային համալիրին, որին ներկայացված գումարի չափը՝ աղբահանության համար նախատեսված, մի քանի անգամ գերազանցում է օրենքով սահմանված վճարին: 
Ամբողջ թյուրըմբռնումը գալիս է նրանից, որ թաղապետարանի «պրոֆեսիոնալ» աշխատակիցները սպորտային համալիրը շփոթել են հանրային սննդի կենտրոնի հետ, այդ իսկ պատճառով էլ աղբահանության գումարը մի քանի անգամ ավելի շատ է կազմել: Իրավիճակն ավելի հասկանալի դարձնելու համար նշենք , որ սպորտային համալիրը ներառում է 10779,45 ք.մ մակերեսով տարածք, որում ընդգրկված սննդի կետը ընդամենը 107 քառ. մ է: Այսինքն թաղապետարանի աշխատակիցները հաշվարկներ կատարելիս, որպես սննդի կետ պետք է հաշվարկեին միայն 107 քառ. մ 10779,45 քառ.մ-ի փոխարեն, իսկ մնացածը պետք է հաշվարկվեր այլ ինդեկսով: 
Ցավալի է իհարկե, որ նմանատիպ խախտումներ արձանագրվում են հենց պետական մարմինների կողմից: Հուսանք արագ տեմպերով այս հարցը կլուծվի և Կենտրոն վարչական շրջանը կընդունի իր սխալը, հակառակ դեպքում ավելի խայտառակ պատկեր կստեղծվի դատարանում, երբ այս ամենը ջրի երես դուրս գա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular