ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրանք ստիպեցին, որ հուզվեմ ու նույնիսկ արտասվեմ». Լուսինե Բադալյանն այսօր տոնում է ծննդյան 38-ամյակը

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

«Նրանք ստիպեցին, որ հուզվեմ ու նույնիսկ արտասվեմ». Լուսինե Բադալյանն այսօր տոնում է ծննդյան 38-ամյակը

Լուսավոր, դրական, ժպտերես ու միշտ պոզիտիվ. այսօր հեռուստառադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը տոնում է ծննդյան 38-ամյակը: Ինչպես նախորդ անգամներն, այս տարի էլ Լուսինեի օրը տոն են դարձրել ընկերներն ու գործընկերները: BlogNews.am-ը զրուցել է հոբելյարի հետ օրվա անակնկալների, երազանքների ու ցանկությունների մասին:

Նրանք  ստիպեցին, որ հուզվեմ ու նույնիսկ արտասվեմ

Ծննդյանս անակնկալները սկսվել էին դեռ երեկվանից, երբ ընկերուհիներս ինձ ուղղակի հրավիրեցին ակումբ, որպեսզի երաժշտություն լսենք, ու կատակով ասացին՝ Նոր տարին էլ կդիմավորենք:) Գնացի, պարզվեց՝ այնտեղ ինձ անակնկալ էր սպասվում: Ամուսինս, Հայաստանում չլինելով, հասցրել էր ժամանակին վերադառնալ շրջագայությունից ու անել այնպես, որ օրս տուն դառնա: Ինձ շքեղ հրավառություն էր սպասվում, տորթ, շնորհավորանքներ բեմից, որոնք ինձ ստիպեցին հուզվել ու անգամ արտասվել:

Ուղիղ եթերում էի, երբ անակնկալ կերպով հայտնվեցին «Կենտրոն»-ի իմ գործընկերները

Օրն ինձ համար աշխատանքային է, չնայած անակնկալները դեռ շարունակվում են: Առավոտյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում էի, երբ հանկարծակի աչքովս ընկավ, որ եկել էին «Կենտրոն» հեռուստաընկերության իմ նախկին գործընկերները, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել ենք միասին: Հիմա տոնում ենք մեծ թիմով: Թենիսի սեղանը դարձրել էինք մեծ սեղան ու երկու կոլեկտիվներով նշում էինք: Հեռուստաընկերությունները, որոնք սովորաբար մրցակցում են, այսօր դարձել են մի ընտանիք, որ օրդ յուրահատուկ դարձնեն, ու երջանկությունդ կատարյալ լինի: Այս պահին էլ շտապում եմ ռադիո, որտեղ ևս, ենթադրում եմ, ինձ հարազատ մարդիկ կրկին անակնկալ պատրաստած կլինեն: Այնուհետև օրվա մնացած մասը պլանավորում եմ տանը երեխաներիս հետ անցկացնել, քանի որ անհամբեր ինձ են սպասում․ սա ավելի շատ նրանց համար է տոն, քան իմ:

27336611_1799235770140570_8505332635666123787_n

Այս օրերին մի քիչ ընկճվում եմ

Անընդհատ դու ես կենտրոնում ու չգիտես ինչպես վարձահատույց լինել ու շնորհակալություն հայտնել, որ արժանացել ես դրան: Երևի այդ զգացողություններից է, որ ուզում ես այս օրը գոնե աննկատ մնալ, բայց չի ստացվում: Սա է երևի երջանկությունը, որ տարիներ շարունակ չես աշխատում մարդկանց հետ, բայց իրենք շարունակում են ծննդյանդ յուրաքանչյուր տարեդարձն այսպիսի տոն դարձնել: Այսպիսի անակնկալները նվերի հետ համեմատելն անչափ դժվար է ինձ համար: Շատ լուրջ չեմ վերաբերվում նվերներին։ Այս օրերին մի քիչ ընկճվում եմ․ համընդհանուր ուշադրության կենտրոնում լինել դեռ չեմ սովորել ու չգիտեմ՝ այդ ժամանակ ինձ  ինչպես պիտի պահեմ, որ չհուզվեմ:

Ես ինձ շարունակում եմ զգալ 25 տարեկան

Տարիքն ինձ չի վախեցնում, ես ինձ շարունակում եմ զգալ 25 տարեկան, ու ինչպես Մարկեսն է ասել․ «Տարիքը զուտ ֆիզիկական կատեգորիա է»: Մարդն իրականում այն տարիքում է, որքան իրեն զգում է:  

25594261_1753808704683277_1142737702478806803_n

Իմ երջանկությունը կատարյալ է, ու ինձ ոչինչ չի պակասում

Ես համարում եմ, որ երջանկությունս լիարժեք է, ու որպես այդպիսին, պակաս ոչինչ չկա, որպեսզի ինձ կատարյալ երջանիկ զգամ: Ես ուղղակի ինձ ցանկանում եմ, որ եղածը կարողանամ պահպանել, որ հարազատ, սիրելի մարդկանցից որևէ մեկը չպակասի ու չհեռանա: Տարբեր հանգամանքներ են լինում կյանքում, ու ինչքան մեծանում ես, այնքան այդ հանգամանքները շատանում են: Հիմա երազանքի պես մի բան է, որ գոնե այն ամենն, ինչ ունեմ, կարողանամ պահպանել:

 

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular