Ինչպես առանց բժիշկների օգնության պարզել ապագա երեխայի սեռը
ՎԻԴԵՈ
Ապագա երեխայի սպասումը ամենամեծ երջանկությունն է: Հրաշալի զգացողություն է երեխա սպասելը և գուշակություններ անելը այն մասին, թե երեխան, որ սեռին է պատկանում:
Ժամանակակից բժշկությունը կարողանում է պարզել երեխայի սեռը, սակայն կան ծնողներ, որոնք չեն ցանկանում նախապես իմանալ այդ մասին: Գոյություն ունեն նշաններ, որոնք ապագա ծնողներին հուշում են իրենց երեխայի սեռը:
Մաշկի փոփոխություն
Հղի կանանց մաշկը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Շատերը պնդում են, որ մաշկի չորությունը տղա ունենալու նշան է, իսկ յուղոտվելը` աղջիկ:
Ակնե
Աղջիկ երեխա սպասելու ժամանակ մաշկի խնդիրները ավելի արտահայտիչ են դառնում, իսկ կորյակները` ցավոտ: Այս ամենը մաշկի յուղոտման հետևանք է:
Շողալ
Շատ ենք լսել այն արտահայտությունը, որ ապագա մայրիկները լույս են ճառագում, սակայն այդ լույսը առավել արտահայտիչ է ու դեմքը փայլում է հատկապես այն ժամանակ, երբ կինը տղա երեխայի է սպասում:
Մուգ գիծ փորի վրա
Այս հորիզոնական գիծը անցնում է փորի մեջտեղով: Ասում են, որ եթե այդ գիծը ավարտվում է պորտի ներքևում, ապա երեխան աղջիկ է, իսկ եթե վերևում` տղա:
Սոդայով թեստ
Որքան էլ տարօրինակ թվա, բայց ասում են, որ մեզի վրա սոդա լցնելուց հետո, եթե այն թշշում է, ապա երեխան տղա է լինելու:
Մազեր
Եթե մազերը որակազրկվում են, ապա դուք աղջիկ եք ունենալու, եթե ավելի առողջ ու փարթամ տեսք են ստանում` տղա:
Մազեր մարմնի վրա
Եթե մարմնի վրայի մազերը արագ են աճում, ապա դուք տղա եք ունենալու:
Մարմնի քաշ
Եթե դուք գիրանում եք միայն փորի շրջանում, ապա տղա եք ունենալու, իսկ եթե ամբողջ մարմնով եք լցվում, ապա` աղջիկ:
Ոտքերի ջերմաստիճան
Եթե հաճախ եք նկատում, որ ձեր ոտքերը սառչում են, ապա դուք տղա եք ունենալու:
Ոտքերի չափս
Տղա երեխա սպասելու դեպքում կնոջ ոտքերի չափսը կարող է փոխվել:
Սնունդ
Եթե դուք սկսել եք ավելի շատ քաղցր ուտել, ապա աղջիկ եք ունենալու, իսկ եթե աղի, ապա` տղա:
Պտղի դիրք
Եթե հղի կնոջ փորը ներքևի հատվածում է արտահայտիչ, ապա երեխան տղա է, իսկ եթե վերևում, ապա` աղջիկ:
Երեխայի հոր քաշը
Ծիծաղելի է հնչում, բայց տարածված կարծիք կա այն մասին, որ եթե ապագա երեխայի հայրը գիրանում է, ապա ընտանիքում աղջիկ է ծնվելու:
Գլխացավ
Գլխացավով տառապում են այն ապագա մայրիկները, որոնք տղա են ունենալու:
Քնելու դիրք
Եթե դուք քնում եք ձախ կողմի վրա, ապա տղա եք ունենալու, իսկ եթե աջ կողմի վրա` աղջիկ:
Կրծքի չափս
Եթե աջ կուրծքը ավելի է մեծացել, քան ձախը, ապա դուք տղա եք ունենալու:
Այս եղանակները բժիշկները չեն հայտնաբերել, այլ տարբեր հղի կանանց մեկնաբանություններից վերցված փաստեր են: