7 արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել հերպեսից ընդամերը մեկ օրում
ՎԻԴԵՈ
Հերպեսը (տենդաբշտիկ) ամենատարածված հիվանդություններից է և եթե նույնիսկ այն ի հայտ է գալիս տարվա ընթացքում 1-2 անգամ, միևնույն է մեծ անախորժություն է դառնում հիվանդի համար:
Հատկապես տհաճ է լինում շուրթերի հատվածում առաջացող ցանը, որն անընդհատ քոր է գալիս և շատ տհաճ տեսք ունի:
Բարեբախտաբար՝ գոյություն ունեն կարճ ժամանակահատվածում հերպեսից ազատվելու բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են լինում, որքան դեղամիջոցները, սակայն շատ ավելի հասանելի են և չեն վնասում առողջությանը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական լավագույն մեթոդները, որոնք կօգնեն ընդամենը մեկ օրում ազատվել հերպեսից:
Ժողովրդական միջոցներ հերպեսի դեմ
Կաթ
Հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել 1.5% յուղայնությամբ (բացակայության դեպքում կարելի է ցանկացած այլ կաթ օգտագործել) կաթով, քսել ախտահարված հատվածին, այնուհետև մաշկը չլվանալ և ոչինչ չուտել, մինչև կաթը չորանակ: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, իսկ երեկոյան բշտիկները պարզապես կանհետանան:
Մատուտակ (лакрица)
Մատուտակի արմատը հիանալի միջոց է հերպեսի բուժման համար: Այն հարկավոր է մանրացնել, ստացված փոշուն ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա խյուսանման զանգված, այնուհետև այդ զանգվածը քսել բշտիկներին: Այս պրոցեդուրան ցանկալի է կատարել քնելուց առաջ, իսկ առավոտյան պարզապես լվանալ մաշկն ու մաքրել այն մատուտակի մնացորդներից:
Ջրածնի պերօքսիդ
Եթե շուրթերի հատվածում արդեն բշտիկներ են ի հայտ եկել, ապա լավագույն տարբերակը դրանց յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ ջրածնի պերօքսիդ քսելն է: Ամբողջ օրն այս պրոցեդուրան կրկնելու դեպքում երեկոյան հերպեսի հետքն անգան չի մնա:
Սխտոր
Սխտորի մեկ պճեղը տրորել և ստացված խյուսը դնել ախտահարված մաշկին: Այս մեթոդը հարմար է միայն տնային պայմաններում հերպեսը բուժելու համար, սակայն այն անչափ արդյունավետ է:
Անանուխի եթերայուղ
Ի տարբերություն սխտորի՝ անանուխի եթերայուղը ոչ միայն բուժում է հերպեսը, այլև շատ հաճելի բույր ունի: Պարզապես հարկավոր է օրական երեք անգամ քսել այն ախտահարված մաշկին:
Հալվե
Շատ արդյունավետ է նաև հալվեի հյութը, որը հարկավոր է 2 ժամը մեկ քսել ախտահարված հատվածներին: Բացի այդ, կարելի է նաև բշտիկներին թարմ հալվեի շերտեր դնել:
Սառույց
Սառույցը շատ արդյունավետ է հերպեսի առաջին ախտանշանների դեպքում, ուստի դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է հնարավորինս շուտ շուրթերին սառույց դնել: Սա կօգնի ազատվել այտույցներից և կկանխի հիվանդության հետագա զարգացումը՝ օգնելով օրգանիզմին ավելի լավ պայքարել վարակի դեմ:
Սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է էլ ավելի վատացնել վիճակը, ուստի խորհուրդ է տրվում ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ անպայման խարհրդակցել համապատասխան մասնագետի հետ: