ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Յուրաքանչյուր ամիս հետաքրքիր նորությամբ ներկայանալու եմ իմ հանդիսատեսին». Սոֆիի նոր աշխատանքը և անսպասելի որոշումը

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

Իր հանդիսատեսին միշտ զարմացնող և միշտ հետաքրքիր ոճում ներկայացող երգչուհի Սոֆի Մխեյանն այս անգամ էլ անակնկալ ունի, որը, ի դեպ, շարունակական բնույթ է կրելու: Երգչուհին  օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում կիսվեց մի քանի լուսանկարով, որոնք մակագրեց. «Հետևեք ինձ, եղեք շատ ակտիվ եւ շատ շուտով ամեն բան կիմանաք»: Մինչ երկրպագուները փորձում էին գուշակել՝ ինչ է սպասվում, այսօր՝ առաջին անակնկալի բացահայտման օրը, երգչուհին մանրամասներ է պատմել BlogNews.am-ին. «Այս տարի որոշումս հստակ էր՝ տարին սկսել բավականին ակտիվ և հետաքրքիր նորություններով: Այն մարդիկ, ովքեր հետևում են իմ գործունեությանը, վստահաբար անակնկալների պակաս չեն զգա: Այս նախագծի ձևաչափի ցանկությունը երեք տարի է պտտվում է գլխումս, բայց անընդհատ հետաձգվում էր: 2018-ն այդ նախագծի իրականացման տարին է: Այսուհետ յուրաքանչյուր ամիս հետաքրքիր նորությամբ ներկայանալու եմ իմ հանդիսատեսին՝ երգ, տեսահոլովակ, ֆոտոշարք, հայտնի երգի cove կատարում… և այս ամենը 2018 թվականի յուրաքանչյուր ամսվա վերջին օրը»: 

Ժամեր հետո կարող եք վայելել երգչուհու խոստացած առաջին անակնալը, որը կլինի երգի տեսքով, սակայն մի քիչ տարբերվող. «Երաժշտական հոլովակ է լինելու՝ երգի խոսքերով (lyrics video): Նման ձևաչափն արված է, երգն  ավելի մատչելի դարձնելու համար: Սա ձևաչափ է, որը շատ հայտնի է ամբողջ աշխարհում»:

«Չեմ ուզում». այսպես է կոչվում երգը, որի երաժշտության հեղինակները Նիկ Էգիբյանը և Սոֆին են, իսկ խոսքերը գրել է Հասմիկ Մուրադյանը: Հատուկ երգի համար արվել է ֆոտոսեսիա, որի հեղինակը լուսանկարիչ Լոնն է:

Վերջաբանի համար նշենք, որ երգչուհին յուրաքանչյուր ամսվա վերջին նոր անակնալ է մատուցելու: Ավելի տեղեկացված լինելու համար հետևեք նրա սոց ցանցերին:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular