Հալալ է մեր իշխանություններին. Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմաններով մեքենաներ են անցնում:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գալա» հեռուստաընկերությանն էին դիմել ապրիլյան պատերազմին զոհված հերոսների ծնողները՝ ասելով, որ հրաժարվում են իրենց հատկացրած գումարից: «Ասում էին՝ սա ի՞նչ վերաբերմունք է. մեր զավակների գերեզմաններն արդեն դարձել են փողոց:
Շատ են վրդովվել, երբ այցելել են գերեզման, տեսել են հողաթմբերն արդեն հարթեցված են, այսինքն ավտոմեքենաներն են անցել-դարձել:
Պետք էլ չէ զարմանալ, եթե իշխանություններն անպետք են համարում այն հողակտորը, որը զիջեցին թշնամուն, ուրեմն անպետք կարող են համարել այն հերոսների շիրմները, որոնք իրենց արյունը տվեցին, զոհվեցին այդ հողը հետ բերելու համար»: