ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն երկրորդ օրն Է՝ ՌԴ ապրող մեր հայրենակիցները ահազանգում են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա մամուլը գրում է. «Արդեն երկրորդ օրն Է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում Էլ ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից ՝ անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում Էր Խորենացի փողոցում։

Մեր զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում՝ հենց փողոցից տանում են։ Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն Էլ իմանում, թե խոսքն ինչի մասին Է, և միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց ՝ ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված։ «Մեր հարևանի կինը, որը մի քանի օր առաջ էր ամուսնուն կորցրել, ռուս ոստիկանների կողմից բերման է ենթարկվել:

Լավ Է, որ ամուսնու «սև թուղթը» մոտն Է եղել ինչն էլ ստիպել Է, որպեսզի այդ կնոջը ծանոթ ոստիկանը բաց թողնի»,– «Առավոտ»–ին պատմեց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկը, որը թեև ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության, սակայն վստահ չէ, որ իրեն էլ փողոցից մյուսների պես չեն տանի։

Նրա խոսքով՝ տեղում ստուգում են, և եթե քեզ հետ այդ պահին պատահաբար չունես անձը հաստատող փաստաթուղթ, ապա պահում են այնքան՝ մինչև հարազատները որևէ փաստաթուղթ ներկայացնեն։

Մեզ պատմեցին նաև, որ բերման ենթարկվածների մեջ կան տարբեր տարիքի մեր հայրենակիցներ, նաև մանկահասակ երեխաներ, որոնք սպասում են, թե երբ ազատ կարձակվեն։ Մեր զրուցակիցները ասացին, որ ոստիկանությունը նման գործողություններ է կատարել Կուրսկի շրջանում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular