ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանելուկային և կործանիչ..10 հետաքրքիր փաստ Կարիճների մասին. ինչպիսի՞ն են նրանք իրականում

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ինքնին յուրահատուկ է: Կարիճն ունի ոչ միայն մասնակի սպառնալից անվանում, այլ նաև բնավորության համապատասխան գծեր: Այնուամենայնիվ, նրանք շատ գրավիչ են մարդկանց համար:

Հանելուկային և կործանիչ. այսպես են բնութագրում մարդիկ Կարիճներին: Կա կարծրատիպ համարել այս մարդկանց ամենաբարդերից մեկը, բայց կա նաև կարծիք, որ այս մարդկանց կարելի է միայն կա՛մ սիրել, կա՛մ ատել:

Похожее изображение

Կարիճ. աստղագուշական տեղեկություններ

Գործունեության ժամանակաշրջանը՝ հոկտեմբերի 24 – նոյեմբերի 22

Հովանավոր մոլորակ՝ Մարս, Պլուտոն

Տարերք՝ ջուր

Картинки по запросу համաստեղություն

Հետաքրքիր փաստեր Կարիճի մասին
  1. Ծանոթանալով Կարիճ նշանի ներկայացուցչի հետ՝ շատերն ունենում են տարակուսանք և հակասական զգացմունքներ: Այն բանի գիտակցումը, որ Կարիճը տիրապետում է անբացատրելի հզորության, ուժեղ մարդկանց մոտ առաջացնում է մրցակցության զգացողություն, իսկ թույլ մարդկանց մոտ՝ պաշտպանության:
  2. Կարիճից հաճախ ինչ-որ վտանգավոր բան են սպասում: Ինչ-որ տեղ կարելի է ասել, որ դա հիմնավորված է: Կարիճները հաճախ են վրեժ լուծում: Սակայն նրանք դա անում են միայն այն դեպքում, երբ իրենց իսկապես վնաս են հասցնում:
  3. Զարմանալի է այն, որ այս ընթացքում ծնված մարդկանց դեմքը ոչ մի զգացմունք չի արտահայտում: Նույնիսկ աչքերը մնում են անփոփոխ և ցույց չեն տալիս այն, ինչ կատարվում է սրտում:
  4. Հանգստությունն այն է, ինչը կարող է իսկապես հունից հանել Կարիճին: Նրանց անընդհատ անհրաժեշտ են էմոցիաներ: Նրանք երբեմն իրենց ավելի լավ են զգում, երբ անցնում են դանակի սայրի վրայով:
  5. Մանուկ հասակից Կարիճի համաստեղությունում ծնվածներին կարելի է անվանել մարտիկ: Կարևոր չէ, թե դա ինչ պայքար է՝ ինքն իր հե՞տ, թե՞ հասարակության, բայց նրանք միշտ հակադրվում են ինչ-որ բանի:
  6. Այս մարդկանց հայտնի տակտիկան է՝ գնալ առաջ՝ ոչ մի արգելքի չնայելով: Եթե նրանց առջև նպատակ է դրված, ապա արգելքներն էական դեր չեն կատարում:
  7. Շատ հաճելի է այն, որ Կարիճներն ավելի հաճախ անհրաժեշտ չեն համարում սուտ խոսելը: Այո, Դուք կարող եք չիմանալ, թե այս մարդիկ ինչ են մտածում, բայց եթե նրանք արտահայտվում են, ապա դա անում են շատ ուղղամտորեն:
  8. Կարիճները մարդկային հոգու իսկական գիտակներ են: 100 դեպքից 90-ում նրանք անսխալ հասկանում են սուտը, նույնիսկ եթե դա ցույց չեն տալիս:
  9. Մաքսիմալիզմը Կարիճների մոտ շատ հաճախ հանդիպող հատկություն է: Դա արտահայտվում է յուրաքանչյուր բնագավառում՝ սիրո մեջ, աշխատանքում, գնումներ կատարելիս, ուղղակի միշտ:
  10. Այս մարդկանց մեջ գրավում է վտանգը: Եվ եթե Դուք պատրաստ եք ռիսկի, ապա՝ այս կողմ:Картинки по запросу համաստեղություն

Այս նշանի տակ ծնվածները նյութապաշտ են, մարդասեր ու իրենց սեփական կրքերի ստրուկները: Նրանց հանդիպելով՝ Դուք կարող եք համոզված լինել, որ նրանց հետ շատ հետաքրքիր կլինի, բայց միշտ վտանգավոր է: Ամեն դեպքում նրանք այն մարդիկ չեն, ում կողքին կարող եք հանգստանալ:

Կարիճներին չի հետաքրքրում, թե մնացածն ինչ են մտածում իրենց մասին: Նրանք չափազանց ակտիվ, անկաշկանդ են: Չափազանց ինքնավստահ են և հակառակը համոզել նրանց անհնար է:

Տղամարդ Կաիրճներ

Բավականին խելացի, խորամանկ և հաշվենկատ են: Չափազանց անկախ են, միևնույն ժամանակ՝ էմոցիոնալ: Շատ հավատարիմ են և չեն ներում դավաճանությունը, իսկ հիասթափությունից հետո էլ երբեք չեն ներում այն մարդկանց, ովքեր հիասթափեցրել են իրենց:

Похожее изображение

Կին Կարիճներ

Թվում է, թե թույլ են և անպաշտպան, բայց շատ ուժեղ են և կարողանում են իրենց ենթարկեցնել ցանկացած մարդու: Որոշ Կարիճների մոտ շատ ուժեղ զարգացած է վեցերորդ զգայարանը: Հարաբերություններում նրանք չեն սիրում միջակություն. չափազանց պահանջկոտ են իրենց զուգընկերոջ նկատմամբ: Եթե սիրում են, ուրեմն՝ իսկապես են սիրում, իսկ եթե ոչ, ուրեմն՝ երբեք էլ չեն սիրի:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular