ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես առհասարակ չէի ուզում, որ որևէ մեկը իմանար այս համագործակցության մասին». Գրիգոր Կյոկչյանը՝ իր և Սպիտակցի Հայկոյի երգի մասին

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Երեկ երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը և Սպիտակցի Հայկոն ներկայացրին իրենց համատեղ «Մամ ջան» երգը: Համացանցում այն արագ տարածվեց, և կարծիքները բավականին դրական էին: Երգի հեղինակը Գրիգորն է, տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: BlogNews.am-ի հետ զրույցում Գրիգորը մանրամասներ է պատմել Հայկի հետ համագործակցության և այն մասին, թե ինչու նախապես անոնս չէին ներկայացրել:

«Այս երգը գրել եմ երկու տարի առաջ։ Նոր թողարկեցինք, քանի որ այդպես ստացվեց: Ես առհասարակ չէի ուզում, որ որևէ մեկն իմանար այս համագործակցության մասին, որովհետև պետք էր լսել, նոր կարծիք կազմել այս աշխատանքի մասին: Եթե նկատել եք, անգամ նախնական անոնս չենք արել, որովհետև ուզում էինք՝ մարդիկ միանգամից լսեին, և այս դեպքում կարևոր չէ, թե ովքեր են կատարում, կարևոր էր, թե ինչպես են երգում և ինչ անկեղծությամբ: Հայկի հետ համագործակցությունը հենց այդ պատճառով էլ եղավ, քանի որ շատ անկեղծ է երգում և ազնիվ, և պետք էր այդպիսի մարդ, ով իսկապես նման մոտեցում ցույց կտար երգին»,- պատմում է Գրգորը:

Հայկի և Գրիգորի համագործակցության գաղափարի հեղինակը երգի երաժշտության պրոդյուսեր Մարտին Միրզոյանն էր. «Նա ասաց, որ լավ կստացվի, եթե Հայկի հետ համագործակցություն լինի: Հայկն էլ, երբ լսեց, միանգամից համաձայնեց, ինչի համար շնորհակալ եմ թե՛ Մարտինին, թե՛ Հայկին, որովհետև կարծում եմ՝ այն երգերից է, որ ամբողջությամբ շատ անկեղծ էր: Ես՝ որպես հեղինակ, շատ էի ուզում, որ երգի անկեղծությունը և պարզությունը տեղ հասնի մարդկանց»:

Երգից հետո դրական մեկնաբանությունների տեղատարափ է, չնայած ավելի շատ շեշտվում է Հայկի անունը, ինչը Գրիգորին չի մտահոգում. «Բնական է, որովհետև Հայկն ավելի մեծ մասսայականություն է վայելում: Ես ավելի շատ ուրախ եմ երգի հաջողությունից, և կարևոր չէ, թե ինչ են գրում, կարևորը՝ հուզել է մարդկանց»:  

Երգիչը նշում է, որ սա այն դեպքն է, երբ աշխատանքն արվել է ոչ կոմերցիոն քայլերից ելնելով. «Պարզապես ինձ համար լավ երգ է, և ես շատ եմ սիրում: Ուզում էի անել, որ հետո ինձ չմեղադրեի, թե ինչու տեսահոլովակ չնկարահանեցի: Այս երգի մասին առհասարակ շատ չեմ ուզում խոսել, քանի որ շատ թանկ է ինձ համար և արժեքավոր: Թանկ բաների մասին շատ չեն խոսում: Եթե կհուզի մարդկանց, ապա մենք հասել ենք մեր նպատակին»,- եզրափակեց Գրիգորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular