Ինչն է կապում Շուշան Երիցյանին և Արթուր Ալեքսանյանին..
ՎԻԴԵՈ
Հայտնիները հաճախ իրենց արարքները, ինչպես նաև թաքուն զվարճանքները փորձում են գաղտնի պահել՝ ավելորդ ուշադրություն չգրավելու և քննարկման թեմա չդառնալու համար: Քանի որ մեր երկրում զարգացած չէ պապարացցիների ինստիտուտը, հաճախ նրանց զվարճանքների ականատեսները լինում են մարդիկ, ինչպես, օրինակ, ընկերներիցս մեկը, ով հունվարի մեկին Գյումրու օդանավակայանից թռչում էի Մոսկվա:
Նույն չվերթով Մոսկվա էին ուղևորվում Շուշան Երիցյանը, Տաթև Սարգսյանը և նրանց մեկ ուրիշ ընկերուհին, ինչպես նաև Արթուր Ալեքսանյանն իր երկու ընկերների հետ: Այս պատմությունը լսելով զարմացա, թե ինչու էր մեծ գումարներ աշխատող Շուշան Երիցյանը որոշել թռիչքի վրա խնայել և մեկնել Գյումրիից: Չնայած հաճախ եմ Շուշանի Ինստագրամում տեսել նրա և Արթուրի համատեղ լուսանկարները, բայց, ինչպես ընկերս պատմեց, վերջիններս իրենց պահում էին անծանոթների պես:
Շուշանն իր ընկերուհիների հետ ինքնաթիռի առջևում է նստել, իսկ Արթուրը՝ վերջում: Արթուրի ընկերները հաճախ են մոտեցել աղջիկներին, շոկոլադ հյուրասիրել, հումորներ արել, այսինքն՝ ակնհայտ է եղել, որ միմյանց ճանաչում են:
Ընկերս զարմացել էր, երբ պատկերը փոխվել է, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում, և երբեմնի անծանոթները դարձել են բավականին մտերիմ զույգեր: Տպավորություն էր, որ վերջ, այլևս թաքցնելու ոչինչ չունեն և կարող են սրտի ուզածի չափ զվարճանալ: