ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Քաղաքացին պետք է զգա հոգատար վերաբերմունք ողջ տարվա ընթացքում, իսկ իրականացվող սոցծրագրերն էլ՝ պետք է էլ ավելի հասցեական լինեն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր ներկայացվել է Ավան վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները: 

Վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները, քաղաքապետին զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Ավան վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման ուղղությամբ: Մանվել Ջավադյանը զեկուցել է քաղաքապետին, որ այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված վարչական շրջանի բոլոր մշակութային օջախներում, որոնցում համապատասխան կրթություն է ստանում շուրջ 2000 երեխա: 
Որպես 2017թ. ձեռքբերում՝ վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է պետական ու մասնավոր հատվածի կողմից իրականացված մի շարք ծրագրեր, այդ թվում նաև այնպիսիք, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են տարածաշրջանում և, ըստ էության, նոր շունչ են հաղորդել վարչական շրջանի առօրյային: Ներկայացնելով 2018թ. նախատեսված ծրագրերը՝ Ավան վարչական շրջանի ղեկավարը, իր զեկույցն ամփոփելով, նշել է, որ 2018թ. ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման նպատակով: 
«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է ամենօրյա սրտացավ աշխատանքով այս տարի ևս կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշված են 2018թ. համար: Ի դեպ, վարչական շրջանի կարևոր ձեռքբերումների շարքում արդեն մի քանի տարի առանձնանում է Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը, որը կշարունակվի նաև այս տարի: Մասնավոր հատվածի կողմից իրականացվող մի քանի խոշոր ծրագրեր ևս ընթացքի մեջ են ու, վստահ ենք, որ դրանց իրականացումը ևս կարևոր նշանակություն կունենա վարչական շրջանի առօրյայի աշխուժացման հարցում», - նշել է Ավան վարչական շրջանի ղեկավարը: 
Իր գոհունակությունը հայտնելով Ավան վարչական շրջանի աշխատակազմի կատարած աշխատանքներից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է մի շարք ուղղություններ, որոնց մասով ևս ակնկալվում է աշխատակազմի հետևողական աշխատանքը: 
«Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և զարգացման նոր միտումները հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին ստեղծում է ավելի շատ էլեկտրոնային կառավարման գործիքներ ու ծառայություններ: 
Մենք ձևավորել ենք «Խելացի քաղաք» ծրագրի աշխատանքային խումբը, առաջիկա տարիներին ավելի շատ նախագծեր են իրականացվելու այդ ուղղությամբ: 
Ունենք համապատասխան ներուժ, և ընդամենը անհրաժեշտ է հետևողական թիմային աշխատանք, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս Երևանը դառնա աշխարհի այն քաղաքներից, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ: Այս հարցում ակնկալում եմ յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը: Ամեն ինչ պետք է ծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանը, արագ տեղաշարժին և տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը։ Սա է մեր առաջիկա տարիների ուղենիշը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով սոցիալական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը՝ Երևանի քաղաքապետը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել դրանց հասցեականությանը:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի են կոչվում սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք իսկապես սպասված են դարձել բնակիչների կողմից: Մեր թիմը միշտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին: Բայց գրանցած արդունքներով պետք է չբավարարվենք և գնալով ավելի կատարելագործենք մեր կողմից իրականացվող ծրագրերը: Քաղաքացին պետք է զգա հոգատար վերաբերմունք, տարվա ընթացքում իրականացվող սոցծրագրերն էլ պետք է էլ ավելի հասցեական դառնան»,- նշել է քաղաքապետը: 
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել նաև մանկապարտեզների ամենօրյա աշխատանքը, որպեսզի պահպանվեն բոլոր այն չափորոշիչները, որոնք առաջադրվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular