ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիթքոմն ինձ աճ տվեց». Ռիփփի

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի եւ դերասանուհի Ռիփփին: Նրա հետ խոսել ենք «Դոմինո»-ի ավաարտի եւ առաջիկա անելիքների մասին:
 
«Այս թիմում գրեթե երկու տարի աշխատեցի: Սա շատ լավ, երիտասարդական, պայծառ ու ծիծաղելի սիթքոմ էր, որտեղ մեզ իսկապես շատ լավ ենք զգացել: Սիթքոմն արդեն ավարտվեց, ու այսօր վստահ կարող եմ ասել, որ մեր թիմում իսկական ընկերական հարաբերություններ հաստատվեց, ինչի համար շատ ուրախ եմ: Կոնկրետ ես հրաշալի ընկերներ ձեռք բերեցի: Հիմա հույս եմ, որ նման նոր նախագծերում մենք դեռ կհանդիպենք»,- նշեց Ռիփփին:
Դերասանուհին հավելեց նաեւ, որ բացի լավ ընկերներից, սիթքոմի շնորհիվ ձռեք է բերել մասնագիտական նոր հմտություններ:
««Դոմինո»-ն ինձ մեծ փորձ տվեց: Ես շատ եմ սիրում գտնվել աշխատանքային պրոցեսում` պատրաստվել, կերպարս վերլուծել, մտածել դրա շուրջ եւ այլն: Սիթքոմն ինձ աճ տվեց, հավատացնում եմ, որ ամեն սերիայից հետո վերլուծել եմ խաղս, փորձել  հասկանալ առավելություններս ու թերություններս»,- նշեց նա:
 
Թեեւ Ռիփփին երկու տարի աշխատել է այս թիմում, սակայն վստահեցրեց, որ ոչ մի վայրկյան հոգնածություն ու հետաքրքրության պակաս չի ունեցել:
«Իհարկե, երկար ու անքուն աշխատանքը ինչ-որ տեղ նաեւ կարող է հոգնածության պատճառ դառնալ, ինչը շատ նորմալ է, սակայն թիմից եւ սիթքոմից երբեք չեմ հոգնել: Նույնիսկ ընդհակառակը, մեկ բաժակ սուրճից հետո հաճույքով վազել եմ նկարահանման հրապարակ»,- նկատեց նա:
 
Խոսելով սիթքոմում իր` Կառայի կերպարի մասին, դերասանուհին պատմեց, որ միայն դրական կարծիքներ է լսել, եւ ինչպես տարիներ առաջ «Կարգին սերիալում» Մոնիկայի կերպարի դեպքում եղավ, այս պարագայում եւս հանրությունը երբեք երգչուհի Ռիփփիին չի նույնացրել իր կերպարի հետ:
 
«Ուրախ եմ, որ կերպարս սիրվեց, մարդիկ կարծես ինձ սիրում են տեսնել որպես դերասանուհի, բայց ուրախ եմ նաեւ, որ երգչուհի Ռիփփիին չեն շփոթում իմ կերպարների հետ:  Դրական ու օգտակար կարծիքներ շատ եմ լսել, որոնցից փորձել եմ միշտ սովորել»,- ավելացրեց նա:
Ի դեպ` Ռիփփիին շուտով կրկին կտեսնենք նոր նախագծերում:
««Դոմինո»-ի վերջին սեզոնին զուգահեռ նաեւ նկարահանվում էի 25 մասանի ֆիլմում, որը գարնանը կլինի «Արմենիա պրեմիումի» եթերում: Սա կատակերգություն չէ եւ ինձ շատ հետաքրքիր է նաեւ այս ժանրում նկարահանվել: Այժմ մի քանի այլ նախագծերում եմ նկարահանվում, բայց դրանց մասին խոսելու իրավունք դեռեւս չունեմ: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ այս ոլորտում առաջարկների պակաս չունեմ»,- հավելեց նա:
 
Թեեւ որպես դերասանուհի ներկայանալու հրավերները շատ են եւ Ռիփփին էլ իրեն այս ասպարեզում հրաշալի է զգում, սակայն երգչուհու կարիերան եւս նա չի անտեսում: Ամանորին Ռիփփին տոնական տեսահոլովակ ներկայացրեց, նրա խոսքով` 2018-ին ակտիվ գործունեություն է սպասվում:
«Տարին դեռ չսկսված` արդեն իսկ շատ պայմանավորվածություններ ունեի, հետեւաբար  2018-ը շատ ակտիվ է լինելու: Այս ամսվա վերջին եւս մեկ տեսահոլովակ կնկարահանեմ, որը եւս շատ չանցած կներկայացնեմ հանրությանը: Ասեմ, որ բավականին մեծ թիմ է աշխատում սպասվելիք տեսահոլովակիս վրա, բայց այս պարագայում եւս կնախընտրեմ խոսել պրեմիերայից հետո»,- ավարտեց երգչուհին:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular