ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը: Նշվել է, որ այս համատեքստում բոլոր վարչական շրջաններում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ ու գույքագրման աշխատանքներ և համապատասխան փաթեթներն արդեն պատրաստ են մրցույթների հայտարարման համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արագ ավարտել մրցութային գործընթացն ու ծրագրի իրականացման փուլում մշտական հսկողության տակ պահել աշխատանքների կատարման որակը և ժամանակացույցի պահպանումը:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության առնչությամբ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցված 14 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 30 վարչական արձանագրություն: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել վերոնշյալ ուղղություններով խստացված հսկողությունը: 
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ փետրվարի 11-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular