ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, նշեց. «Երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ստանձնել էր միջնորդի առաքելությունը, պետք է պետության կողմից լիազորություններ ունենար հայտարարելու՝ զինյալներից նրանք, ովքեր մարդ չեն սպանել, եթե ինքնակամ, առանց զենքի հանձնվեն, ազատ կարձակվեն: Սակայն Վիտալի Բալասանյանին այդ լիազորությունները չտվեցին:

Հիմա էլ այնպիսի իրավիճակ է, որ տեսնում ենք` ձայնագրություններ կան, որոնք փաստում են այն, որ այդ ջոկատում կան մարդիկ, ովքեր անտեղյակ են եղել օպերացիայի բովանդակությանը: Մեր իշխանությունը կարող էր առաջարկել հետեւյալ բանաձեւը. ովքեր դուրս են գալիս զորամասի տարածքից, թողնում են, որ գնան, բայց մարդասպանները, ովքեր կրակել են ոստիկանական զորամասում գտնվողների վրա, այնտեղ հայտնվածների վրա, պետք է պատժվեն»,- ասաց Արշակյանը:

Ըստ բանախոսի` «Սասնա ծռեր» խմբավորման պահանջներից մեկը կարելի էր ի կատար ածել. «Հնարավոր էր քաղբանտարկյալներին ազատ արձակել, Շանթ Հարությունյանը թող գնար, միտինգ աներ, Ժիրայր Սեֆիլյանը թող գար այնտեղ, միտինգ աներ, մենք բոլորս գիտենք նրա ընտրազանգվածին. 4-5 տարի է` հայտնի է: Այդ քանակությունը պետության ու իշխանության համար վտանգավոր չէ: Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն իշխանության համար վտանգ չեն ներկայացնում, երբ դրանք խաղաղ, օրինապահ միջոցառումներ են անում»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի ներսում հարկադրաբար պահում էին նախ` ոստիկաններին, հիմա` արդեն բժիշկներին, ընդգծեց, որ երկու դեպքում էլ անընդունելի ու սխալ է համարում զինված խմբի անդամների պահվածքը: «Պատանդ վերցնելն անթույլատրելի է, դա բերում է ահաբեկչության: Եթե պատանդ ես վերցրել, դու սպառնում ես, որ նրան կսպանես, տեռոր է ուրեմն: Եթե բժիշկը եկել է բուժօգնություն ցույց տալու կամ էլ պարզապես անմեղ մեկը ու դու նրան հարկադրաբար պահում ես այդ տարածքում եւ սպառնում ես՝ եթե ցանկություններս չկատարի իշխանությունը, այս անմեղ մարդկանց կգնդակահարեմ, դա տեռոր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հանրահավաքների ընթացքում զինված խմբի համակիրները բառախաղ են անում. «Հանրահավաքում բառախաղ են անում՝ ասելով, որ նրանք պատանդ չեն, բա եթե մարդը իր կամքին հակառակ գտնվում է այդ վայրում, չի՞ ստացվում՝ արդեն պատանդ է: Ոստիկաններն էլ, բժիշկներն էլ իրենց կամքին հակառակ են այնտեղ հայտնվել: Ես կարծում եմ, որ նրանց պատանդ վերցնելը օպերացիայի տրամաբանությանը հակառակ է, վնաս է նաեւ հեղափոխականներին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular