ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղեղնավոր, այսօր ամեն ինչ լավ է՝ բացի ձեր տրամադրությունից․ հունվարի 29-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Խոյ։ Բարենպաստ օր է մտորումների, արժեքների վերագնահատման, գերակայությունների վերանայման համար: Դուք ոչ միայն կտեսնեք օրինաչափություններն ու պատճառա-հետևանքային կապերը, որոնք նախկինում չէիք նկատում, այլև կկարողանաք ճիշտ եզրահանգումներ անելով խելամիտ դասավորել ապագայի պլանները: Սակայն պետք չէ շտապել ընդունած որոշումները բարձրաձայնել․ դրանք անմիջապես կենթարկվեն քննադատության, և դա ամենայն հավանականությամբ ձեզ հունից կհանի: Ձեր կենսական ներուժը ցածր է, այնպես որ, հրաժարվեք հոգնեցուցիչ գործերից ու էքստրեմալ բնույթի հաճույքներից և փոխարենը տրվեք պասիվ հանգստի և ուժերը վերականգնելուն: 

Ցուլ։ Դուք տենչում եք նոր տպավորություններ, սակայն դրանք փնտրում եք ոչ ճիշտ տեղում: Այսօր ձեր վարքագիծն առանձնանում է անպատասխանատվությամբ, իսկ գործողությունները չմտածված են: Դուք հեշտությամբ կարող եք հայտնվել տհաճ իրավիճակներում, անտեղի դիտողություններ անել։ Այս ամենը բարի վախճան են ունենում, սակայն ձեզ բավական անհանգստություններ են պատճառում: Հեշտությամբ լեզու կգտնեք ազգականների հետ, այդ թվում և՝ հեռավոր: Չի բացառվում, որ ձեզ մոտ տեղափոխության համար ծանրակշիռ պատճառ առաջանա:

Երկվորյակներ: Այսօր ձեր մտերիմների մոտ կառաջանան խնդիրներ, որոնք դժվար թե լուծվեն առանց ձեր միջամտության: Ստիպված կլինեք բուռն գործունեություն ծավալել, չնայած որ կնախընտրեիք ժամանակն անցկացնել տոնական մթնոլորտում: Կենտրոնացեք այս պահին տեղի ունեցողի վրա, մի տվեք հեռավոր ապագային վերաբերող խոստումներ. դրանք ծուղակ են, որոնցից դուրս գալն այնքան էլ հեշտ չի լինի: Օրը բավական հոգնեցուցիչ կլինի, իսկ կենսական ներուժն էլ՝ ցածր, այնպես որ, երեկոյան չի բացառվում ինքնազգացողության անկում: 

Խեցգետին։ Կենտրոնացեք պրոֆեսիոնալ գործերի վրա, քանի որ սա այն օրերից է, երբ ձեր գլխում կծագեն հիանալի գաղափարներ: Ձեզանից ոմանց դրանք կօգնեն ստեղծագործական փակուղուց ելք գտնելու, մյուսներին էլ՝ հաղթող դուրս գալ ուժեղ և նենգ հակառակորդի նկատմամբ: Բավական հաջող է օրը համագործակցության վերաբերյալ բանակցությունների համար, դուք գտնում եք համախոհներ ու օգնականներ, ովքեր չեն կասկածում ձեր անզուգական ունակությունների և ակնհայտ տաղանդի մեջ: Հաճելի անակնկալ ձեզ կմատուցեն ձեր երեխաներն ու ցածր տարիքի մարդիկ: Իսկ ահա հանդիսավոր արարողություններին մասնակցելը ձեզ միայն կձանձրացնի:

Առյուծ։ Օրը դասավորվում է բավական հաջող: Չկա մի այնպիսի խնդիր, որը դուք չկարողանաք հարթել հաշված րոպեների ընթացքում: Շատ տեղին կլինի հասցված օգնությունը, ընդ որում՝ դա կստանաք այնպիսի մարդկանցից, ովքեր ժամանակին անթաքույց օգտվել են ձեր բարությունից: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք կբորբոքեն ձեր հիշողությունները, կստիպեն մտովի վերադառնալ անցյալ, սակայն միայն այն բանի համար, որ դուք հերթական անգամ համոզվեք, որ ներկան էլ ոչնչով վատը չէ: Նամակը կամ հեռվից հասած հաճելի լուրը ձեզ հիանալի գաղափար կպարգևի, որի իրականացմանը կարող եք ձեռնամուխ լինել անմիջապես: 

Կույս։ Օրը կապված է ընտանեկան հարաբերություններում խնդիրների հետ: Մտերիմների հետ լեզու գտնելը բավական բարդ է ստացվում, և ստիպված եք լինելու վերադառնալ այնպիսի հարցերի, որոնք արդեն մի անգամ չէ, որ վեճերի ու կոնֆլիկտի պատճառ են դարձել: Անգամ ամենաներդաշնակ ռոմանտիկ հարաբերություններում լարվածություն է ծագում, իսկ խնդրահարույց զույգերը կվիճեն կրկնակի հաճախականությամբ: Փորձեք ժամանակ գտնել ձեր հոբբիի համար, քանի որ այսօր հենց սիրելի գործը կբարձրացնի ձեր տրամադրությունը, կօգնի հաշտվել այն բանի հետ, ինչը հնարավոր չէ ուղղել:

Կշեռք։ Այսօր ձեր նպատակամղվածությանը կարելի է միայն նախանձել: Հերիք է միայն ցանկանաք, և բոլոր խոչընդոտները կհաղթահարվեն: Անսպասելիորեն հնարավորություն է ընձեռվում կարգավորելու ունեցվածքի հետ կապված խնդիրները, հարթել ֆինանսական գործերը: Ցանկացած հարցին լուրջ, պատասխանատու մոտեցումը ձեզ կօգնի ավագ սերնդի ներկայացուցիչների վրա հաճելի տպավորություն թողնել: Իսկ ահա հասակակիցների համար ձեզ հետ ձանձրալի կլինի, եթե իհարկե դուք ազատություն չտաք ձեր մանկական անմիջականությանը: 

Կարիճ։ Օրն առավել հարմար է շփումների ահմար: Այսօր ձեզ համար, ինչպես երբեք, հեշտ կլինի բարդ, քմահաճ, անկանխատեսելի մարդկանց հետ պայմանավորվել: Ձեզանից շատերն անսպասելի կհայտնաբերեն, որ ի վիճակի են ոչ միայն հաղթահարելու սեփական ներքին հակասությունները, այլև ուրիշների օգնել հասնելու հոգեկան հավասարակշռության: Նոր տաղանդներ կհայտնաբերեք ձեր մեջ, որոնք հակված եք ի ցույց դնելու բոլորին անխտիր: Երեկույթներին ու տոնախմբություններին կլինեք ուշադրության կենտրոնում, և դա ձեզ, անխոս, հաճույք կպատճառի: Օրը շատ հարմար է նոր սիրավեպ սկսելու համար:

Աղեղնավոր։ Այսօր ամեն ինչ լավ է՝ բացի ձեր տրամադրությունից: Ձեզ բնորոշ լավատեսությունը մոլորվել է ինչ-որ տեղ, իսկ ձեր ուղեկիցները դարձել են տրտմությունը, անհանգստությունը, մռայլ մտքերը: Ձեզ բոլորովին դուր չի գալիս նման վիճակը, սակայն դրանից ձերբազատվել չեք կարողանում, քանի դեռ չեք հասկացել ձեր տրամադրության իրական պատճառները: Մտերիմները պատրաստ են ձեզ շրջապատել ուշադրությամբ, սատարել, բարի խորհուրդներ տալ, սակայն բոլոր այս նշվածները ձեզ չեն ուրախացնում, քանի որ միայն հիշեցնում են ձեր խնդիրների մասին: Հաջող օր է կոմերցիոն հարցեր լուծելու համար, քանի որ ձեր գործնական հոտառությունը շատ սուր է:  

 
 

 

Այծեղջյուր։ Այսօր նոր տեղեկություններ կստանաք, որոնք օգտագործելով՝ կլուծեք մի շարք պրոֆեսիոնալ խնդիրներ: Սակայն ստիպված եք լինելու դժվար ընտրություն անել․ կշեռքի մի կողմում ձեր բարոյական արժեքներն են, մյուս կողմում՝ վաղեմի, թանկ ցանկության իրականացումը: Դրանցից որն էլ որ կշեռքը թեքի իր կողմը, դուք դեռ երկար կմտորեք, թե արդյոք ճիշտ եք վարվել: Կարելի է փոքրիկ անակնկալներ անել ընկերներին ու մտերիմներին․ ձեզ հաջողվում է ուրախացնել ուրիշներին, դրական էմոցիաներ պարգևել: Իսկ ահա սեփական տրամադրությունը բարձրացնել չի հաջողվում, դրա համար էլ տրտմության մեջ եք ընկնում:

Ջրհոս։ Օրը կապված է կենսական ներուժի նվազման հետ, այնպես որ, ավելի լավ է հանգստանաք, իսկ բարդ ու հոգնեցուցիչ գործերը հետաձգեք: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել բազմամարդ տեղեր այցելելուց: Այս օրվա բազմաթիվ հնարավորություններ կապված են լուրջ էներգետիկ ծախսերի հետ, այնպես որ, լավ կլինի ընտրեք միայն նրանք, որոնք ձեր ուժերից վեր չեն: Երեկոն այն պահն է, երբ կարելի է սրտից բխող զրույցներ վարել, տարբեր տեսակի խոստովանություններ անել: Մտածեք, թե ինչ եք ասում, քանի որ կարող եք կիսվել այնպիսի տեղեկություններով, որոնք վերաբերում են ուրիշին և ավելի լավ կլիներ գաղտնի պահել: 

Ձկներ։ Այսօր դուք կստանաք վերջին ժամանակներում ձեզ անհանգստացնող մի շարք հարցերի պատասխաններ: Ցավոք, այդ պատասխանները կլինեն ոչ այնպիսին, ինչպես դուք կցանկանայիք, և այժմ դուք պետք է խորհեք, թե ինչպես բավական բարդ իրավիճակից առավել բարենպաստ քայլեր անել: Այստեղ ձեզ պետք կգան հնարամտությունն ու վառ երևակայությունը: Օրը հարմար է հին ծանոթների հետ շփումների համար: Աշխատեք քիչ խոսել և շատ լսել․ դուք մի ինչ-որ կարևոր բան կիմանաք: Չեն բացառվում անսպասելի ուշադրության նշաններ հակառակ սեռի սակավածանոթ ներկայացուցչից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular