ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այսպես շարունակվի, ես նույնպես Հայաստանում անելիք չունեմ. Արփինե Բեկջանյանն աջակցում է «Սասնա Ծռեր»-ին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Asekose.am-ը գրում է.

Երգչուհի Արփինե Բեկջանյանն աջակցում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Նրա խոսքով` խմբի տղաները հերոսներ են, ովքեր իր համար սրբեր են:

«Մարդկանց լռությունն անիմաստ ու աննպատակ կթվար, ես իրոք կզարմանայի, եթե այս ապստամբությունը չսկսվեր: Այդ խմբի հերոսներն իրենց կյանքը ժամանակին վտանգել են այսօրվա կառավարության համար, նրանց համար, ովքեր իրենց աթոռներին են այսօր: Նրանք ազգի հերոսներն են, ովքեր անձեռնմխելի պետք է լինեն, բայց, արի ու տես, որ անձեռնմխելի են պաշտոնյաները: Չի կարելի ազգի հերոսի վրա ձեռք բարձրացննել, չի կարելի նրանց վրա զենք պահել: Չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ այսօր մենք կանք»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:

Արփինեի խոսքով՝ «Սասնա ծռեր»-ի գործողությունները խոսում են ժողովրդի անունից:
«Հայաստանում, իսկապես, օրեցօր անհնար է դառնում ապրելը, եթե ոչ`գոյատևելը:

Դրսից եկած զբոսաշրջիկները զարմանում են, որ մեզ մոտ մարդիկ կարող են ապրել այսպիսի ծանր պայմաններում, երբ աշխատավարձերը ցածր են, իսկ ամեն ինչ թանկ է, որտեղ աշխատատեղեր չկան ու օր օրի ավելանում է մուրացկանների թիվը: Այն տղաները, ովքեր ժամանակին փրկել են մեր երկիրն ու կյանքը, այսօր սրճարաններում դռնապան են աշխատում, այնինչ նրանք պետք է լինեին շատ բարձր պաշտոնների: Թոշակով ապրող մարդկանց տալիս են այն գումարը, որը նրանք կարող են միայն հոսանքի դիմաց վճարել: Իսկ հետաքրքիր է` ինչպե՞ս ապրեն ու մնացած ծախսերը հոգան: Մեր երկրում աղքատության այնպիսի ցուցանիշ է, որը չկա որևէ երկրում:

Լավ են ապրում միայն այն ընտանիքները, ովքեր նախագահի շուրջն են, միայն նրանց երեխաներն ունեն բարեկեցիկ կյանք ու ապագա, իսկ ի՞նչ է`նրանք երեխա են պահում, իսկ մենք ոզնի՞:Նախագահը պետք է իր երկրի բարօրության մասին մտածի, որպեսզի արտագաղթը կանգնի: Սա արդեն գագաթնակետն է, երբ ժողովուրդը խեղդվում է ու իր հույսը դրել է «Սասնա ծռեր»-ի հերոսների վրա»:

Շարունակությունը` այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular